Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան հարյուր տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։


«Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկոլա Բեյն անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։

«Որպես ֆրանսիացի ու եվրոպացի՝ կարող եմ փաստել, որ մենք և Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որ մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված՝ Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ Օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ, մենք պետք է լինենք հայերի կողքին և երբեք նրանց մենակ չթողնենք»,-ասաց Բեյը։

 Եվրախորհրդարանի պատգամավորը հավելեց, որ 105 տարի հետո էլ բոլորն ականատես են լինում նույն մարտահրավերներին ու ագրեսիայի դրսևորումներին։

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը դրա ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, կան որոշ երկրներ, որոնք, ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից, անտեսում են այդ խնդիրները, բայց մենք իրապես մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք ցուցաբերում հայերին՝ ներկայացնելով իրականությունն ու բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք հուզում են հայ ժողովրդին»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ։ ԵԽ պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը, նրա պնդմամբ, պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու այն իրողությանը, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բովանդակությունը՝ Նիկոլա Բեյը նշեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի կողմից առկա է խաղաղության շատ լեգիտիմ ձգտում, և առհասարակ հայերի անվտանգությունը պետք է լինի կարևոր նախապայման։

«Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը՝ խուսափելով վիճահարույց խնդիրներից, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, խոչընդոտում է գործընթացը, և նույնիսկ հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ակներև է, որ Ադրբեջանը, առաջ քաշելով նոր նախապայմաններ, ըստ էության, չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը և դրանով իսկ տապալում է կարգավորման գործընթացը։ Խաղաղության պայմանագիրն, իհարկե, ցանկալի է, բայց այն պետք է հիմնված լինի երկու կարևոր և անբեկանելի բաղադրիչների վրա, որոնցից մեկը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց ԵԽ պատգամավորը։

Նիկոլա Բեյը փաստեց, որ Հայաստանը մշտապես խաղաղություն է ցանկացել և այդ առումով կարող է ունենալ միջազգային հանրության և միջազգային կառույցների անվերապահ աջակցությունը։ Ըստ նրա՝ Ֆրանսիան ու եվրոպական երկրները, որոնք հանձնառու են քրիստոնեական արժեքները պահպանելու գործում, համերաշխ են Հայաստանի հետ։

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ եվրոպացիները, մասնավորապես ֆրանսիացիները, հաշվի առնելով քաղաքակրթական ու քրիստոնեական արժեքները, ցանկանում են, որ Հայաստանը մշտապես լինի հարգված ու պաշտպանված, որ առաջիկա տարիներին ամրապնդվեն քաղաքական, տնտեսական, ֆինանսական և առևտրային կապերը Հայաստանի հետ։

 «Կարծում եմ, որ վիզաների ազատականացումը կարող է նպաստել եվրոպական ժողովուրդների և հայերի միջև կապերի սերտացմանը, և քանի որ ունենք ընդհանուր քաղաքակրթական հենք, հետևաբար կողմ ենք վիզաների ազատականացմանը՝ միաժամանակ ստեղծելով անվտանգային պայմաններ։ Բայց այդ ամենը պետք է ցույց տալ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եվրոպական ժողովուրդների և հայերի միջև ազատ տեղաշարժի հեշտացումն, անկասկած, պետք է լինի այդ կապերի ամրության կարևոր բաղադրիչը, առավել ևս, որ վիզաների ազատականացումը շատ լեգիտիմ գործընթաց է։ Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով ունենք լավ փորձ։ Հայերը մեր համերկրացիներն են, ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատասեր են և շատ մեծ մշակութային հարստություն են տվել մեր երկրին»,- եզրափակեց ԵԽ ֆրանսիացի պատգամավորը։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am