Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցը հաջորդել է Փարիզում ուկրաինական պատվիրակության և եվրոպացի դաշնակիցների հետ ամերիկյան կողմի բանակցություններին։

 Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Պետքարտուղարն իր ռուսաստանցի գործընկերոջը փոխանցել է նույն ուղերձը, որն ԱՄՆ թիմը փոխանցել է ուկրաինական պատվիրակությանը և մեր եվրոպացի դաշնակիցներին Փարիզում՝ նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, և այժմ բոլոր կողմերին ներկայացրել են տևական և կայուն խաղաղության ուրվագծերը», – նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Փարիզում ԱՄՆ առաջարկը «խրախուսելի ընդունելության» է արժանացել, ինչը ցույց է տալիս, որ «խաղաղությունը հնարավոր է», եթե բոլոր կողմերը հանձնառու լինեն համաձայնության հասնելուն։

Ապրիլի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել էր ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների բանակցությունները՝ դրանք անվանելով «հավաքվելու շատ կարևոր առիթ», հաղորդում է France24 պարբերականը։

«Կարծում եմ՝ բոլորը ցանկանում են խաղաղության հասնել՝ ամուր և կայուն խաղաղության», – ասել էր Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո։

France24-ը նշում է, որ Փարիզում բանակցություններին էին մասնակցում նաև Բրիտանիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Ուկրաինական պատվիրակության կազմում են եղել նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

 Փարիզում հանդիպումից օրեր առաջ Սթիվեն Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հանդիպումից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում ռուս-ուկրաինական համակարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am