«Երկրի հակառակ կողմը 2»․ պատմություն 4 մլրդ դոլարի ստացման ու Արցախի հանձնման մասին. 168.am

168.am-ը գրում է. Այս օրերին Երևանում, իրարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայրերում տեղի են ունենում երկու՝ օրգանապես կապված, բայց փոխբացառող իրադարձություններ։


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում՝ ներկայացված մի քանի պահանջների թվում՝ արցախահայերի՝ Արցախ վերադարձի իրավունքը պաշտպանելու պահանջով։

Բաղրամյան պողոտայի հակառակ կողմում՝ Ազգային ժողովում, ներկայացվում է Կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի կատարման հաշվետվությունը, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է հայտարարել՝ «Լեռնային Ղարաբաղի էջը փակված է»։


Այս երկու իրականությունների գրոտեսկը միայն այն չէ, որ տուն ու հայրենիք կորցրած 120 հազար մարդու ճակատագրի մասին ԱԺ-ում գտնվողը խոսում է այնպես, կարծես փակում է իր հեղինակած կիսապոռնոգրաֆիկ գրքի էջը։ Ավելի սարսափելին այն է, որ խորհրդարանում հպարտությամբ որպես կառավարության ձեռքբերում ներկայացվողն իրականություն է դարձել Ազատության հրապարակում պայքարող մարդկանց կորստի հաշվին։

Փաշինյանն ԱԺ-ում կոկորդ պատռելով հայտարարում է, թե 2018թ․ հետո բյուջեի մուտքերն ավելացել են 4 միլիարդ դոլարով։ Հայտարարում է կոկորդի ճիշտ նույն ճողվածքով, ինչպես 2019-ին Ստեփանակերտում էր գոռում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսօր նա ուղիղ չի ասում, բայց նրա ասածը նշանակում է՝ «Արցախը Հայաստան չէ, բայց ունենք 4 միլիարդ ավելի դոլար»։

Ի դեպ, մոտավորապես այնքան, որքան ժամանակին Ալիևն առաջարկել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազատագրված շրջանները զիջելու դիմաց, և մերժվել էր՝ ոչ առանց արդյունքի սպասելով նրան, ով կընդուներ առաջարկը։

«Լեռնային Ղարաբաղի էջը փակելով»՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Ալիևը, ուզում է փակել նաև արցախահայերի իրավունքների էջը՝ «Չկա հայկական Արցախ, չկան նաև արցախահայերի իրավունքներ» տրամաբանությամբ։ Եվ իրականում որպես Կառավարության ծրագրի հաշվետվություն հնչող ելույթում նա հենց այդ ուղերձն է հղում՝ ոչ թե ԱԺ-ին կամ ՀՀ քաղաքացիներին, այլ բոլոր նրանց, ում առաջ հաշվետու է պայմանական «4 միլիարդ դոլարանոց» նախագծի համար։

Խոսքը տվյալ դեպքում դավադրապաշտության մասին չէ, ըստ որի՝ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ վերելակում 4 միլիարդ դոլարի չեկ է ստացել, կամ որևէ մեկի կրիպտոհաշվին փոխանցվել է այդքան գումար։ Կարևորը Հայաստանի բյուջե հավելյալ 4 միլարդ դոլարի մուտքի ու հայկական կենսատարածքից Արցախի հանձնման գործընթացների փոխառնչությունն է, որի մասին Փաշինյանին լսողները կարող են չմտածել՝ կենտրոնանալով նրա ճղճղան ու հիստերիկ ձայնի դեցիբելների ու մարմնամասերի անկանոն վայրիվերումների էժան տեսարանի վրա։

Որևէ հաշվետվություն, հատկապես՝ Կառավարության ծրագրի հաշվետվությունը, ծրագրում գրվածի մասին է։ Բայց իշխանության պատասխանատվությունը վերաբերում է ոչ միայն ծրագրային հոդվածների կատարմանը կամ ձախողմանը, այլ նաև այդ ժամանակահատվածում ծրագրում չգրված, բայց պատահած իրականությանը։ Եթե ծրագրում չգրված, բայց կատարվածը դրական է՝ իշխանությունն արժանի է գովեստի։ Իսկ եթե չգրված, բայց արձանագրվածը բացասական է, իշխանությունը լավագույն դեպքում պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։

Հայաստանի կառավարության 2021-2026թթ. ծրագրում չգրված, բայց իրականություն դարձածն Արցախի հանձնումն է ու հայաթափումը, որի համար, ի հակադրություն գովեստի, կառավարությունն արժանի է ոչ միայն անեծքի ու քաղաքական պատասխանատվության, այլ նաև քրեաիրավական գնահատականի։ 2021-2026 թթ․ Կառավարության ծրագրում չգրված, բայց կառավարության պատճառով տեղի ունեցածի համար Նիկոլ Փաշինյանի ամենաերանելի հեռանկարը պետք է լիներ իր կիսապոռնոգրաֆիկ գրքի երկրորդ հատորի էջերը բացել-փակելու հնարավորությունը՝ հարկատուների միջոցներով վերակառուցված ազատազրկման որևէ վայրում։

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, նա հպարտորեն հայտարարում է «Լեռնային Ղարաբաղի էջը փակելու մասին» և չի հայտարարում, բայց լծված է Հայաստանի էջը փակելու ծրագրի իրագործմանը։

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am