Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site

Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանը պարգևատրվել է եկեղեցուն ու հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար՝ չնայած Ադրբեջանում քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումներին, գրում է Life Site-ը։

2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր ադրբեջանական զինուժի կողմից էթնիկական զտումների են ենթարկվել Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախի Հանրապետություն։

Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն, Մել Գիբսոնը և այլք դատապարտել են հարձակումները, որոնք իրականացվել են Իսրայելի և Թուրքիայի կողմից տրամադրված զենքի օգտագործմամբ։

Ադրբեջանն իր 2023 թվականի հարձակումը որակել է որպես «հակաահաբեկչական» արշավ։ Իրականում դա կրոնական հարձակում էր, որը հանգեցրեց բազմաթիվ անմեղ քաղաքացիների մահվան:

2024-ի կեսին Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց, որ Ադրբեջանը «ավարտել է» տարածաշրջանում քրիստոնյաների էթնիկ զտումը` «ջնջելով էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը»:

Վատիկանը հակամարտությամբ հետաքրքրվել է մարտերի սկսվելուց անմիջապես հետո։ Թեև ոչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ոչ էլ նրա պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը իրավիճակը չեն որակել որպես «էթնիկ զտումներ», Պարոլինը երկու երկրներն էլ այցելեց 2023 թվականի վերջին՝ հավանաբար լարվածությունը հանգստացնելու նպատակով:

Թեև Վատիկանը այդ ժամանակից ի վեր աջակցող դեր է խաղացել երկրների միջև բանակցություններում, քննադատներն ասում են, որ այն օգտագործվել է Ադրբեջանի ավտորիտար կառավարիչ Իլհամ Ալիևին վստահություն հաղորդելու համար: Մյուսները նշել են, որ Վատիկանը և երկրի Հեյդար Ալիևի Հիմնադրամը 2024 թվականին պայմանագիր են կնքել՝ Սուրբ Պողոսի տաճարի վերականգնմանն օգնելու նպատակով:

Այս ամսվա սկզբին Սուրբ Աթոռն իր ամենահեղինակավոր մրցանակը (Պիոս IX պապի շքանշանը) շնորհեց Սուրբ Աթոռում Ադրբեջանի ներկա դեսպան Իլգար Մուխտարովին։

Պիոս IX պապի շքանշանը Վատիկանի բարձրագույն պարգևն է։ Այն շնորհվում է եկեղեցուն և հասարակությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձնաց:

Սակայն դժվար է հասկանալ՝ ինչպես է Մուխտարովն վաստակել նման մրցանակը՝ հաշվի առնելով այն մարտավարությունը, որն օգտագործում է նրա երկիրը տարածաշրջանի քրիստոնյաների դեմ։


NEWS.am

դիտվել է 400 անգամ
Լրահոս
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան Ընտրակաշառք, ճնշումներ, ձերբակալություններ ու անհավասար պայմաններ․ ի՞նչ է արձանագրել ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին Ով է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու առաջադրվել Ում է աշխատանքից ազատել Նիկոլ Փաշինյանը Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1 #ՈՒՂԻՂ․ Անգամ հայատյաց Քյամրանը ցավակցեց հայ մայրերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՇՏԱՊ․ Վտանգը շատանում է Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճնշումներ գործում․ Աղվան Վարդանյան (video) Սխալվել, պարտվել կամ կարծիք փոխել դեռևս չի նշանակում դավաճանել․ Հասրաթյան Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քեզ մի ժամվա մեջ թռցնելու են, չես հասցնելու․․․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի․ պատճառվել է խոշոր չափի վնաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am