Բարոյականության հետ աղերս չունեցող տեսանյութ է տարածվել ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ «Xosnak» կայքում. ՀԺՄ

Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Հերթական բարոյականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութը տարածվեց ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ Xosnak.am կայքում: Եթեր է հեռարձակվել մի տեսանյութ, որում հարցվող քաղաքացին ամենաայլանդակ բառապաշարն է օգտագործում արցախցիների վերաբերյալ՝ ասելով. «Պիտի արցախցիներին գյուլլեն, ափսոս է, որ գյուլլում են, էդ գյուլլեն ափսոս է, պիտի սենց հողին հավասարեցնեն, չբերեն, լցնեն՝ Հայաստանը ապականեն: Իրենք թուրքի մնացորդ են: Իրենք մարդ չեն, ոչ մեկը, տանել չեմ կարողանում ոչ մի արցախցու: Որ ասում են՝ ղարաբաղցի ա, ասում եմ՝ Ղարաբաղը փլվեր, սրանք էլ մնային տակը, իզով-թզով պիտի վերանան…»: Սրանք «ամենամեղմ» ձևակերպումներն էին, որ տեղ են գտել այդ տեսանյութի մեջ, և որը հեռարձակել էր նշված կայքը՝ գլխատառերով տեսանյութի վրա որպես վերնագիր դնելով «Արցախցուն պիտի հողին հավասարեցնենք, Հայաստանը կործանեցին» և «Արցախցիները թուրք են, պետական դավաճաններ» ձևակերպումները:

Պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Ազգային ժողովի համանուն խմբակցության որոշ անդամների հետ կապվող այս կայքն ու նրա տիրուհին արցախցիների նկատմամբ ատելության ու բռնության, ինչպես նաև ներազգային թշնամանքի հրահրման խոսնակի իր գործառույթներն իրականացնում է ուղիղ քաղաքական հրահանգով՝ իջեցված ամենավերին օղակից՝ Նիկոլ Փաշինյանից, այլապես որևէ կերպ բացատրելի չէ այս ապազգային ու դատապարտելի գործունեության անպատիժ իրագործումը:

Երկրի ներսում հրահրվում են առայժմ անարյուն քաղաքացիական բախումներ՝ բռնության կոչ անելով հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ, ինչը հղի է ամենաանկանխատեսելի սարսափելի հետևանքներով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս խստիվ դատապարտում ենք այս գործելակերպը, ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Քննչական կոմիտեին կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցողին, պատասխանատվության ենթարկել՝ ինչպես արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին ու դրան նպաստողներին, ինչը, ի դեպ, հաջողությամբ անում են, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների հասցեին նման խոսքի երանգներ ունեցող ցանկացած դեպքում, երբ դրա հեղինակը, ասենք, ընդդիմադիր գործիչ է:

Մենք արձանագրում ենք, որ այսուհետ ցանկացած մեկի կողմից նման դրսևորում մեր կողմից արժանանալու է շատ կոշտ, համարժեք հրապարակային գնահատականի, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացիներն անուն առ անուն իմանան՝ ովքեր են Հայաստանի ներսում հրահրում ներազգային քաղաքացիական բախումներ»,-ասված է հայտարարության մեջ:

Սևակ Հակոբյան — Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր
Արկադի Գրիգորյան — Tert.am-ի գլխավոր խմբագիր
Սաթիկ Սեյրանյան — Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
Գևորգ Էմին-Տերյան — Oragir.News-ի գլխավոր խմբագիր
Ժաննա Ծառուկյան — livenews.am-ի գլխավոր խմբագիր
Սևակ Հակոբյան — Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր
Աստղիկ Մաթևոսյան — AntiFake.am-ի գլխավոր խմբագիր
Փիրուզա Մելիքսեթյան — Irates.am-ի խմբագիր
Նարեկ Գալստյան — 24news.am-ի տնօրեն
Բեթղեհեմ Արաբյան- Hayastan.news.am-ի խմբագիր
Վահե Սարգսյան — Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
Հակոբ Ասատրյան — Պրահայի «Օրեր» ամսագրի խմբագիր
Անժելա Նալբանդյան — PARA.TV-ի տնօրեն
Բորիս Մուրազի — Politik.am-ի խմբագիր

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Անհետ կորածների ծնողները մոտեցան Փաշինյանի օգնականին․ իրավիճակը լարվեց (video) «Այ տվա՛ր, ուզում ես ինձ դատի տուր․․․ հիշեցնելու եմ՝ ինչ ես արել ժամանակին»․ Տիգրան Չոբանյան (video) Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video) Արցախ vs Պաղեստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am