Ժողովուրդը պետք է ճանաչի՝ ով է քաղբանտարկյալ.Գագիկ Ջհանգիրյան

Ինչո՞ւ Հաագայի դատարանում կասեցվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված դիմումը, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցնում է. «Դեռ 2010թ. հայտարարել եմ ու նորից պիտի հիասթափեցնեմ՝ այդ ՀՀ-ն չի վավերացրել այդ դատարանին միանալու համաձայնագրին, դրա համար ավտոմատ չի ենթադրում դիմումի՝ վարույթի ընդունում»: Ինչ վերաբերում է Եվրադատարանում մարտի մեկի գործով դատապարտվածների գործերի քննությանը, ապա նա նշեց, որ դրանց մեծամասնության հետ կապված կոմունիկացիաները ավարտվել են ու սպասում են վճիռների հրապարակմանը: «Ինչ վերաբերում է Եվրադատարանում մարտի մեկի զոհերի իրավահաջորդների վճիռներին, ապա գիտեք, որ ՀՀ իշխանությունները ժամանակ են խնդրել՝ պատասխանելու դատարանի հարցերին»: «Որեւէ մեկի հայտարարությունը չեմ մեկնաբանում. ժողովուրդը պետք է ճանաչի՝ ով է քաղբանտարկյալ: Այդ ընկերոջ հայտարարությունը թողնում եմ ժողովրդի դատին»,-Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ մեկնաբանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իրենցից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն եղել: Ներկայիս ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշման մասով ասաց. մարտի մեկի առնչությամբ առանձնացնել գործերն ու առանձին քննիչներ քննեն դրանք, Գագիկ Ջհանգիրյանի գնահատմամբ տակտիկական խնդիր է, սկզբունքային հարց չկա. «Սկզբունքային հարցը հանցագործությունների բացահայտումն է: Իսկ նրա այդ տակտիկական հնարքը դեռ արդյունքի չի բերել»: Անդրադառնալով լուրերին, թե նա լքում է ՀԱԿ-ը, պարոն Ջհանգիրյանը վստահեցրեց. «Ես ինչպե՞ս կարող եմ քիչ շփումներ ունենալ այն կուսակցության հետ, որի անդամն եմ, պատգամավորն եմ: Եթե մտածում եք, որ նման բան հնարավոր է, ես այս գլխից բացառեմ՝ այլ ճանապարհ չկա. դուք, ուրեմն, լավ չեք կարդացել նոր Սահմանադրությունը, քանի որ առանց կուսակցության մաս կազմելու հնարավոր չէ մասնակցել ԱԺ ընտրություններին»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am