Լավրով, Կարո Փայլան, Դոն Պիպո․ շքեղ հյուրընկալության թշվառ կողմերը

Մի քանի օր առաջ մամուլը գրեց, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկալելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային: Ըստ տեղեկությունների՝ Լավրովին պատրաստվում էին հյուրասիրել որսի մսով, մասնավորապես՝ եղնիկի մսից պատրաստված ուտեստներով:Սերգեյ Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Մոսկվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ պաշտոնական հարաբերություններին զուգահեռ՝ չի խուսափում մարդկային ու անձնական մտերմությունից: Ուշագրավ է, որ արդեն մի քանի օր է ոչ Հայաստանից, ոչ Մոսկվայից պաշտոնապես լուրը չի հերքվում, ինչը ողբերգական է դարձնում իրավիճակը։ Խնդիրն այն է, որ Դոն Պիպոյին Հայաստանում գիտեն որպես հարուստ հայ, քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ դղյակի տեր։ Մականվան «դոն» մասնիկը ավելացրել են , քանի որ Պիպոն ապրում է Իտալիայում։ Ասում են, այդ երկրում Պիպոյին հարգում են,իսկ Էջմիածնից տարիներ առաջ նա փախել է Գեներալ Մանվելի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, սկզբում ապաստանել է Մոսկվայում, որտեղից էլ գողական Կանեւսկոյի հետ ծագած խնդրի պատճառով է ստիպված եղել հեռանալ։ Նա որոշ ժամանակ Ռուսաստան մտնելու իրավունք չուներ։Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը: Դոն Պիպոն խոշոր ձեռնարկատեր է, ունի հյուրանոցների և սրճարանների մեծ ցանց Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Հայաստանում էլ նրա հետ աղմկահարույց միջադեպեր են կապվում, վերջինները դեռ թարմ են, Կանեւսկո եղբայրներից մեկի հետ բախումը, որը շղթայական ռազբորկաներով է արտահայտվում։ Արթուր Ասատրյանն ամենաշատ «ինտերվյու» տվող հեղինակությունն է։ Նա լրատվամիջոցների աստղը դարձավ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ,Պիպոն հարցազրույց տվեց, գովերգեց նոր վարչապետին, մեծ հույսեր կապեց նրա հետ, բայց դրանով չբավարարվեց ․նա առաջատար հեռուստաընկերություններից մեկին պատվիրեց իր մասին պատմող ֆիլմ նկարել ու ցույց տալ, թե ինչպիսի հարգված ու սիրված, հարուստ, աչքը կուշտ մարդ է Պիպոն, որը Կարեն Կարապետյանի շրջապատն է ձեւավորում։ Հետո նա երեւաց Կարեն եւ Սամվել Կարապետյանների հիմնադրած ներդրողների ակումբում՝ որպես անդամ, բայց նրա ներդրումների մասին դեռ ձայն-ծպտուն չի լսվում՝ ակնհայտ դարձնելով, որ «բռատվայի» խնդիրն ընդամենը իրենց «լավ ախպոր»՝ վարչապետի դիրքերի ամրապնդման իմիտացիա ստեղծելն է։ Պիպոյի եղբոր մասին առանձնապես շատ բան հայտնի չէ, նա Էջմիածնի գողականներից է, բնականաբար, եղբորից ոչնչով չտարբերվող։ Այն, որ Հայաստանում գողականն ու իշխանությունը միմյանց սերտաճած են ու փոխլրացնում են արդեն տարիներ ի վեր, գիտեն բոլորը, այս Պիպոն հենց առաջին օրից ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը Կարեն Կարապետյանի թիմից է։ Նույն փոխգործակցությունն է նաեւ մեր բարեկամ Ռուսաստանում, եթե այնտեղ քրեական տարրերի ու իշխանությունների կապը այդքան ցցուն չի դրսեւորվում, մեզ մոտ այդ հարաբերությունները գավառական մակարդակից դուրս չեն եկել եւ նման տարրերի հետ առնչությունը շատերին պարծենալու առիթ է տալիս։ Ինչեւէ, Լավրովի հյուրընկալության մասին լուրերը մնում են չհերքված,ինչից կարելի է ենթադրել, որ Կարապետյանների թիմը նման շփումներով փորձ է անում ծանրակշռել իր ազդեցությունը։ Հատկանշական է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երբ սփյուռքի մեր հայտնի հայրենակիցների շատերին հայրենիք բերելու գործընթացը կազմակերպել էր Դոն Պիպոն ու այդ միջոցառումների ավարտից հետո վերջինս ճաշկերույթ էր կազմակերպել, Կարո Փալյանը իմանալով Պիպոյի համբավը կարելի է ասել բոյկոտել էր ճաշը, նա մի 10 րոպե մասնակցելուց հետո արագ հեռացել էր։ Առնվազն զարմանալի է, որ գերտերության արտգործնախարարի համար սեփական համբավը այնքան կարեւոր չէ, որքան անձնական հարաբերությունները։ Անի Սահակյան

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am