Մարտի 1-ը բացահայտելու կամք իշխանության կողմից չկա. Գագիկ Ջհանգիրյան

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի տեսնում իշխանության կողմից կամք, ցանկություն՝ բացահայտելու 2008թ. մարտի մեկ-երկուսի ողբերգական իրադարձությունները, հանցագործությունները. «Իշխանությունները պատվերով բացահայտում են, կեղծ մեղարդանքներ են ստեղծում, ցուցմունքներ գրում մեր դեմ, սակայն չբացահայտելու համար կարող են հուշել, այլ ոչ թե պատվեր տալ: Մարտի մեկի ուղղակի մեղավորները դեռ այսօր էլ պաշտոնավարում են: Մարտի մեկը չի բացահայտվել, դա է վկայում նաեւ այսօրվա սգո երթը, ներքաղաքական ծանր իրավիճակը, արտագաղթը. մարդիկ փախչում են, քանի որ իրավական պաշտպանվածություն չունեն»: «Ես գիտեմ, որ պատվերով բացահայտվում են հանցագործությունները, չբացահայտելու համար պատվեր պետք չի: Կարող են չհուշել, չպահանջել բացահայտել: Պատվերով մեր դեմ մեղադրանք էին մոգոնում, արհետական ապացույցներ էին ստեղծվում, պարտադրում էին, որ մեղադրական ցուցմունքներ գրեն»,- ասաց նա, պատասխանելով հարցին, արդյոք 10 քաղաքացիների սպանությունները չբացահայտելու պատվեր է իջեցված իրավապահ մարմինների վրա: Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ մարտի 1-ից հետո քաղաքական բանտարկյալների մասով ՄԻԵԴ-ում գործերի քննությունը հասել է ավարտական փուլ: «Ես կարծում եմ՝ գրեթե մեծամասնության այն բողոքները, որոնք ուղարկվել են կոմունիկացիաների ավարտվել են եւ մենք սպասում ենք վճիռների արձակման: Զոհերի իրավահաջորդների բողոքներով սկսվել են կոմունիկացիաները եւ Հայաստանի  կառավարությունը երկու ամիս ժամանակ է խնդրել, որպեսզի հարցերին պատասխանի»,- ասաց նա: Ըստ նրա՝ մինչ այսօր մարտի մեկի գործով սայլը տեղից չի շարժվել, ու չունենք որեւէ դատապարտված անձ: «Ինչո՞ւ է այդպես, քանի որ մարտի մեկ-երկուսի իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը մինչեւ վերջ ուսումնասիրված, քննված չէ, իրավական գնահատական չունենք՝ իշխանությունն ինչպե՞ս է գնահատում զինված ուժերի մասնակցությունը, ապօրինի զինված խմբավորումների մասնակցությունը, դեպքի վայրից առգրավված մի քանի հարյուր գնդակների ու փամփուշտների իդենտիֆիկացիա չի արվել, չկան տվյալներ, նույնիսկ երեք սպանված անձանց մարմնից հանված գնդակների իդենտիֆիկացիա չի արվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազի քայլը՝ մի միջնորդագրությամբ չորս պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից, ու խափանման միջոց ընտրել կալանք, պոստսովետական միության անգրագիտության, զեղծարարության անգերազանցելի գլուխգործոց՝ առանց ապացույցի, գեղարվեստական շարադրանքի շնորհիվ»: Անդրադառնալով ԱԺ-ում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը հուսախափ է եղել իշխանությունների տված խոստումներից: «Երբ որ մենք նախաձեռնեցինք առաջին անգամ ԱԺ ժամանակավոր հանձնաժով ստեղծելու խնդիրը, քաղաքական մեծամասնությունը մեզ խոստացավ, որ այդ հանձնաժողովը կձեւավորվի 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո: Ես մեծ հավատ ունեի, որ իշխանությունը, նոր իշխանությունը ցանկանում է սահմանազատվել մարտի 1-ը կազմակերպած եւ իրականացրած պատասխանատուներից եւ խոստումն այդ նպատակով է տալիս: Հետո գարնանը մերժեցին այդ նախաձեռնությունը, ինձ համար անսպասելի էր, ես հասկացա, որ երեւի թե այդ սահմանազատումը հին եւ ներկա իշխանություների այնքան սերտ է, որ նրանք վախեցան այդ խնդրին կրկին, մեկ անգամ եւս մոտենալու այդ նախաձեռնությանը»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ մարտի 1-ը բացահայտելու համար նախագահի կողմից Գլխավոր դատախազին հրապարակային դիմելու անհրաժեշտություն չկար:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am