«Երբ Նիկոլն ասում է, թե «որոշողը ժողովուրդն է», իրականում փորձում է իր վրա չվերցնել քաղաքական հանցանքի պատասխանատվությունը». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր խորհրդարանում Նիկոլը հայտարարել է, թե «նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին», դա ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական մեսիջ է։ Եվ այդ մեսիջը ուղիղ հարված է Հայաստանի ինքնության հիմնասյուներին։

Շատերը չեն հասկանում, որ Անկախության հռչակագիրը պարզապես պատմական փաստաթուղթ չէ, ըստ էության այն փաստաթուղթ է, որը իրավաքաղաքականորեն ձևակերպում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ, որպես Սփյուռքի հետ համախմբված ազգային պետություն և որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։

Ասեմ ավելին՝ հռչակագրից հրաժարվելը նշանակում է՝ հրաժարում հայկական պետության շարունակականությունից, հրաժարում ազգային արժեհամակարգից,
և վերջապես՝ հրաժարում պատմական իրավունքից (Արցախ, Ցեղասպանության ճանաչում և այլն)։

Հռչակագրից կտրվելը դա իրավական մանիպուլացիա չէ, այլ պետության ապամոնտաժում։ Դա փորձ է՝ Սահմանադրության հիմքից հանել այն հղումը, որը մեր պետականության պատմական վկայագիրն է՝ ծննդականը: Այսպես ՀՀ-ն դառնում է օդից կախված մի «հիմնարկ»:

Իսկ երբ Նիկոլն ասում է, թե «որոշողը ժողովուրդն է», իրականում փորձում է իր վրա չվերցնել քաղաքական հանցանքի պատասխանատվությունը։ Բայց պետության հիմքը չի կարող տրվել այնպիսի «ժողովրդի» քվեարկության, որը ձևավորվել է պարտության, տեղեկատվական մանիպուլյացիայի և արժեքազրկման պայմաններում։ Ժողովուրդը չի կարող որոշել՝ հրաժարվե՞լ պատմական հիշողությունից, թե՞ ոչ։ Դա այն սահմանն է, որտեղ հանրաքվեի միջոցով (ժողովրդի ձեռամբ) կազմաքանդվում է պետությունը։

Հետևաբար, այստեղ հարցը ոչ թե իրավական է, այլ գոյաբանական։ Որևէ մեկի ցանկությամբ հնարավոր չէ պետության սահմանադրական հենքը կտրել նրա հռչակագրից՝ առանց այդ պետությունը վերածելու հարթ տարածքի վրա գծված ժամանակավոր կառույցի։ Իսկ ՀՀ-ն ժամանակավոր կառույց չէ և այդ փաստը չի կարող քվեարկությամբ չեղարկվել»։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am