«Լռեցված ոճիրը. Հայոց Ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»․ Նոր գիրք՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընթերցողների լայն շրջանակին է ներկայացնում The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide (խմբագիր՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյան) հատորը: Այս մասին հայտնում են Հայոց Ցեղասպանության թանգարանից։

«Գիրքը ներկայացնում է ՀՑԹԻ–ի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Նարինե Մարգարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանի ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցաբար տպագրված այս գիրքը Brill հրատարակչության նոր՝ Armenian History and Culture (Հայոց պատմություն և մշակույթ https://brill.com/view/serial/AHUC), շարքի մեկնարկային հատորն է: Շարքի խմբագիրներն են պ.գ.դ. Աշոտ Հայրունին և պ.գ.թ. Ռոբերտ Սուքիասյանը:

Հեղինակների հետազոտությունները նվիրված են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման երևույթի տարբեր կողմերին՝ որպես հայ ինքնության դեմ ուղղված երիտթուրքական վարչակարգի համակարգված գործողություն։ Հայ երեխաները դարձան ցեղասպանական ավելի լայն ռազմավարության թիրախ՝ բռնի կերպով կտրվելով իրենց արմատներից, տեղափոխվելով իսլամադավան ընտանիքներ կամ պետական որբանոցներ։ Կառավարական հրամանագրերի և շարքային քաղաքացիների նախաձեռնությունների համակարգված գործադրմամբ՝ երեխաների ազգային ինքնությունը համակարգված կերպով ջնջվում էր՝ կրոնափոխության և անձնական տվյալների փոփոխության, երեխաների իրական ծագումը սքողելու միջոցով։ Պատմական, իրավական, կրոնական, մարդաբանական, վիճակագրական և սոցիոլոգիական տեսանկյուններից գիրքը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխումը որպես Հայոց ցեղասպանության հիմնական բաղադրատարր, նաև անդրադառնում այդ երեխաների ազտագրման, իրենց հայկական ինքնությանը վերադարձնելու ջանքերին։

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ https://brill.com/display/title/71069

Գրքի ֆիզիկական օրինակները հասանելի կլինեն մայիսի 12-ից»,- ասվում է հաղորդագրությունում։

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am