Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի շոշափելի պտուղներ տալ․ Միրզոյան

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը․

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ տիկի՛ն Ֆայոն, հարգելի՛ տիկի՛ն նախարար,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակներում, և այժմ պատիվ և հաճույք ունեմ հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։

Սա, իհարկե, շատ լավ հնարավորություն է զարգացնել մեր համագործակցությունը և կարևոր հանգրվան է հետագա զարգացման համար։ Մենք այսօր բավականին համակողմանի, համապարփակ քննարկում ենք ունեցել և՛ երկկողմ օրակարգի վերաբերյալ, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային գործընթացների վերաբերյալ: Կուզենաի մի քանի բան առանձնացնել։

Նախ, Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա և, իհարկե, նաև փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել այդ հարաբերություններին, և պետք է նշենք, որ երկուսստեք կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու:

Երկրորդը, որը կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Իհարկե, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը: Եվ այս առումով մենք խոսել ենք նաև այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի «Ներդրումների աջակցման կենտրոնի» և «SPIRIT Slovenija»-ի գործակալության միջև:

Կարևոր երկխոսություն է նաև այն գործընթացը, որն այժմ ընթանում է «Երևանյան երկխոսություն» մեր ֆորմատի և Բլեդի ռազմավարական ֆորումի միջև: Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։

Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին, նաև հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և կանանց, մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունըները ոչ միայն քիչ առաջ նշածս երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում: Ուզում եմ նշել, և կարծում եմ տիկին նախարարն ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը, ըստ էության, օրակարգի բոլոր կետերով: Եվ ավելին ասեմ, տեսնում ենք նաև Սլովենիայի պատրաստակամությունն էլ ավելի մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պահին ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում:

Իհարկե, կարևոր է մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլուր, և մենք մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել տեսնելու, թե որքան գործուն է այդ համագործակցությունը։

Իհարկե, մենք այսօր անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին: Գլոբալ անորոշությունների և փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել, քան երբևէ: Եվ այս առումով ևս Հայաստանի և Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։

Ես շնորհակալություն եմ հայտնել և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը և հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, և, իհարկե, գործընկերոջս ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես, խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։

Տիկին Ֆայոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն իմ և Ձեր միջև անձնապես, պատվիրակություններում մեր գործընկերների և ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջև: Ուզում եմ եզրափակել` ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը: Դրանք իսկապես մեծ դեր են խաղում, և դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը։ Շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների համար»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Այ տվա՛ր, ուզում ես ինձ դատի տուր․․․ հիշեցնելու եմ՝ ինչ ես արել ժամանակին»․ Տիգրան Չոբանյան (video) Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video) Արցախ vs Պաղեստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Շիրակի արժանապատիվ քահանաները կազմակերպեցին տեղի ՔՊ-ական ջոջերի քաղաքական հոգեհանգիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am