Եթե Ադրբեջանը դրական պատասխան տա, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է։
«Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը միջին միջանցքի ճյուղ է: Հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական ու պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին․ եթե պաշտոնական դրական պատասխան լինի, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին՝ նույնիսկ չզուգակցելով գործընթացը խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
