The Times. «ՄՅՈւ»-ն ցանկանում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կրկին վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»: Այդ մասին հայտնում է 101 Great Goals կայքը՝ հղում անելով The Times օրաթերթին:The Times-ի տեղեկություններով՝ մանկունյանցիները ցանկանում են վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Այդպիսին է ակումբի ղեկավարության դիրքորոշումը, որը հիասթափված է կիսապաշտպանի խաղից: «ՄՅու»-ում հուսով են վաճառքով վերադարձնել գումարի մի մասը, որը ծախսել են կիսապաշտպանին ձեռք բերելիս: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ հրապարակայնորեն քննադատել է Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ ֆուտբոլիստի խաղամակարդակը բավականին իջել է վերջին շրջանում: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 11 խաղի, դարձել 1 գոլի, 5 գոլային փոխանցման հեղինակ:
