Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը բանի տեղ չի դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը. Ոսկան Սարգսյան

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2025թ. մարտի 6-ի թիվ 229-Ա որոշմամբ 2025թ․ ապրիլի 7-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 1530․3քմ հողամաս /Լոտ-5 (ՔՀ-25)/, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց, թիվ 28 հասցեում հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 10712100 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 10712100 դրամ առավելագույն գնով հաղթել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճղ․ 147/3 շենք, թիվ 13 բնակարանի բնակիչ Արման Համբարձումյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը.

«Համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը ապրիլի 8-ին որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 5 արձանագրությունը և 1530․3քմ մակերեսով հողամասը հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Վանաձոր քաղաքի բնակիչ Արման Համբարձումյանին: Հատուկ պահպանվող տարածքներից 1530․3քմ մակերեսով հողամասը Վանաձորի բնակչին աճուրդով օտարվել է մեկնարկային գնով՝ 10 միլիոն 712 հազար 100 դրամով, դա ինչպե՞ս է լինում։ Այդ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 10 միլիոն դրամը։ Մարտի 13-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց․ «Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում: Պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել»։ Ն․ Փաշինյանը հայտարարեց՝ ՊՎԾ-ի, ԱԱԾ-ի և այլ մարմինների միջոցով պետք է վերահսկվեն և արգելվեն ձևական աճուրդները, ապա հանձնարարեց. «Որտեղ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք: Հիմա հրապարակային ասում եմ: Եթե չկանգնեցնեն համայնքները, մենք կոնկրետ, չգիտեմ՝ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում: Այս հարցը շատ հրատապ է: ՏԿԵՆ-ի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում 1 ամսվա ընթացքում տան առաջարկ,- ասաց Փաշինյանը և դիմեց մարզպետներին՝ գնացեք, բոլոր տեղերում հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք և կասեցրեք, մինչև նախնական այս հարցով գանք որոշակի եզրակացությունների»:

Դիլիջանի <<արու>>, ՔՊ-ական համայնքապետը փաստորեն բանի տեղ չի դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
«Այ տվա՛ր, ուզում ես ինձ դատի տուր․․․ հիշեցնելու եմ՝ ինչ ես արել ժամանակին»․ Տիգրան Չոբանյան (video) Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video) Արցախ vs Պաղեստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Շիրակի արժանապատիվ քահանաները կազմակերպեցին տեղի ՔՊ-ական ջոջերի քաղաքական հոգեհանգիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am