Հարցս մսով ճաշի մասնագետ Փաշինյանին

Սիրելի քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո, այլ նաև դատելու են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նշեց, որ ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստում ՊԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին հարցրել է, թե ի՞նչ է սպասվում մեր այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնելու։ «Պարոն Հակոբյանը ներկայացրեց այն վարչական պատասխանատվությունը, որին ենթարկվելու է քաղաքացին։ Ասում է՝ դե մի անգամ 5-50 000 դրամով են տուգանելու, եթե նախազգուշացում է ստանում, դրանից հետո էլի չի լրացնում հայտարարագիրը, ևս տուգանք է լինելու, արդեն կրկնապատիկի չափով։ Ասում ենք՝ այսքա՞նը, պարոն Հակոբյան, ասում է այդքանը»,-պատմեց Խամոյանը։

Պատգամավորը սակայն հարցում է ուղարկել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան՝ խնդրելով գրավոր կրկնել իր այն պնդումն, ըստ որի՝ հայտարարագիր չներկայացրած քաղքացիների նկատմամբ միայն տուգանք է կիրառվելու։

«Մի ամիս մտածելուց հետո մեր ՊԵԿ նախագահը մի երեք էջով Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներին է ինձ ծանոթացնում։ Բայց իմ հարցը շատ հստակ է, ասում եմ այն, ինչ բանավոր ասեցիք՝ գրավոր հաստատո՞ւմ եք։ Ասում է, որ քրեական հետապնդումը բացառելու հնարավորության հարցի վերաբերյալ դիրքորոշում տալը դուրս է ՀՀ ՊԵԿ իրավասությունների շրջանակներից»։

Խամոյանը նշեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 444 հոդվածը սահմանում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը ենթադրում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում։ «Մեջբերում եմ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամուտի, կամ ծախսի չհայտարարագրման՝ պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ առանձնապես խոշոր չափ է համարվում 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Քրեական օրենսգրքի 444 հոդվածը տարածվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա, այսինքն, խոսքը պաշտոնյայի մասին չէ։ Իսկ այսօր բոլորն են պարտավոր ներկայացնի հայտարարագիր»։

Խամոյանը նաև նույն բովանդակությամբ հարցում է ուղարկել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Հարցմանը պատասխանել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Եղիազար Ավագյանը։ «Եղիազար Ավագյանը ԱԺ պատգամավորի հարցմանը ի պատասխան ասում է, որ «Ձեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից»։ Դատախազը ինստիտուտ է, որը հանրային քրեական հետապնդում է հարուցում որևէ անձի նկատմամբ որևէ արարքի համար։ 3 ամիս շարունակ մի պարզ հարցի պատասխան ես այդպես էլ չեմ կարողանում ստանալ։ Արդյո՞ք քրեական հետապնդման են ենթարկվելու մեր այն քաղաքացիները, ովքեր հայտարարագիր չեն լրացնելու կամ սխալ հայտարարագիր են լրացնելու։

Հիմա օգտվելով այս հրաշալի հնարավորությունից, քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային ձևակերպում եմ հարցս և ակնկալում եմ հստակ պատասխան, ՀՀ քաղաքացին դատվելո՞ւ է հայտարարագիր չներկայացնելու համար, այնպես ինչպես սահմանում է Քրեական օրենսգրքի 444 հոդվածը»,-ասաց Խամոյանը։

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am