Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, հասարակությունը պատասխանատու է երկրի կործանման համար․ Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Հեռավոր 1921 թվականին Ավետիք Իսահակյանին ուղղված նամակում Հովհաննես Թումանյանը գրում է․ «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է․․․ Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ՝ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում՝ չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։»։

Այս մտքերը, ցավալիորեն մարգարեական են, քանի որ պատմության անիվը պտտվելով դրանց մատուցում է իրենց ժամանակից 100 տարի անց էլ նույն կերպ արդիական։

Դրանք այսօր էլ հնչում են որպես դառը նախատինք՝ ուղղված հասարակությանը, որը, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա, երկրի կործանման համար կրում է հավաքական պատասխանատվություն։ Ոչ միայն արտաքին հանգամանքներն են մեղավոր, այլև առաջին հերթին հենց ժողովուրդը, հանրությունը՝ նրանք, ովքեր իրենց գործողություններով կամ անգործությամբ թույլ են տվել բարոյական, հոգևոր ու սոցիալական անկում։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աղետների մեջ ներգրավվածների մոտ սխալների անգիտակցությունը, ամոթի ու զղջման զգացումի բացակայությունը պրոյեկտվում է այսօրվա իրողությունների վրա, երբ քաղաքական գործիչների, էլիտաների և հենց հասարակության մոտ անձնական պատասխանատվության տոտալ բացակայություն է տիրում։ Սխալներն ուղղելու և արժեքները վերակենդանացնելու ցանկության փոխարեն գերակշռում է ցինիզմը, անտարբերությունը, անձնական շահի ձգտումը։

Հովհաննես Թումանյանի այս մտքերը պարտավոր ենք ընկալել որպես ավելի խորը ինքնաճանաչման կոչ, պետական կյանքում սեփական դերի նկատմամբ սթափ հայացք, կորցրած բարոյականության, հոգևոր հիմքերին վերադառնալու անհրաժեշտության մասին մտածելու հրամայական: Թումանյանի խոսքը պարզապես դատապարտում չէ․ նրա խոսքերը նպատակ ունեն յուրաքանչյուրի մոտ արթնացնել պատասխանատվության զգացում` պատասխանատվություն ոչ միայն սեփական արարքների, այլև հայրենի երկրի ճակատագրի համար»:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am