«Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է ուշադրություն դարձնել այլ հանգամանքի վրա« Ես կարեւոր եմ համարում մշակութային եւ քաղաքակրթական այն հենքը, որի վրա կառուցված է Հայաստանը։ Դա արեւմտյան քաղաքակրթության բաղադրիչ մաս է՝ որպես քրիստոնեական քաղաքակրթություն, որտեղ մենք մուտք ենք ստեղծել։ ԽՍՀՄ-ի տարիներին մեզ հարկադրեցին մեր բնական մշակութային բնօրրանից հեռու մնալ։ Իսկ հիմա վերադարձ է տեղի ունենում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմյան իրավիճակը օբյեկտիվ է։Այո, մենք ունենք ՌԴ-ի հետ անվտանգության համագործակցության կարիք, իսկ մեր արժեhամակարգը արեւմտյան է, եվրոպական։ Ես խորհուրդ եմ տալիս չկենտրոնանալ նյութականի վրա։ Ժողովուրդների կյանքը մշակույթի ու քաղաքակրթության մեջ է։ Հիմա սա առիթ կտա, որ մենք մշակույթով ու քաղաքակրթությամբ առաջընթաց ունենանք, մերձենանք այն երկրների ու ժողովուրդների հետ, որոնց հետ հազարավոր տարիներ դա կերտել ենք։Հիմա ինչքանով կօգտվենք՝ բացառապես կախված է մեզանից։ Այս համաձայնագիրը մեզ տալիս է մշակույթի ու քաղաքակրթության վերածննդի լայն հնարավորություն՝ պետք է օգտվենք դրանից։Նաեւ ուզում եմ նշել, որ կարեւոր է Ռուսաստանի հետ առճակատման ու բախման չգնալը։ Դա խիստ վտանգավոր ու կործանարար է»: Մեր հարցին՝ կարո՞ղ է ենք ասել, որ Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան աշխատանքը ձախողվեց, քաղաքագետը պատասխանեց. «100 տոկոսով։ Ճիշտ է, պաշտպանում էին Միկոյաններին, բայց ժողովրդի վերաբերմունքի մեջ գերեզման դրեցին։ Հայաստանի կործանարարները՝ ռուսների խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին։ Ճիշտ է, ոսկորները մեզ հանգիստ չեն տալիս, բայց շատ լավ է, որ այս համաձայնագիրը ստորագրվեց։ Սա նաեւ յուրօրինակ լյուստրացիա էր։ Մենք տեսանք, թե ով է փրփուրը բերանին պաշտպանում անցյալը, այն անցյալը, որն անգամ ռուսները թաղել են։ Սա էլ լավ բան է՝ չեղավ պետականորեն կազմակերպված լյուստրացիա, բայց հասարակական լյուստրացիա եղավ։ Մանավանդ՝ երիտասարդ, միջին սերնդի համար։ Ստամոքսի վրա գիշեր-ցերեկ մի՛ կենտրոնացեք։ Հիշեք՝ երբ մեր մեծերը թարգմանել են Աստվածաշունչը, հիմնական տեքստը հունական է եղել, կարող էին սակայն ասորականը վերցնել։ Դրանով ցույց տվեցին մեր՝ Արեւմուտք կոչվածի հետ ձուլվածքը, ամբողջականությունը։ Հիմա սա Աստվածաշնչի երկրորդ գալուստ հաշվեք։ Աստվածաշնչյան Հայաստանն իր բնօրրանում է»,- եզրափակեց Շիրինյանը»:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am