Բայդենը նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ապրիլի 15-ին առաջին մեծ ելույթն է ունեցել հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո։ Նա քննադատել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող աշխատուժի կրճատումները՝ կենտրոնանալով Սոցիալական ապահովագրության վարչության վրա։

 Բայդենի ելույթի տեսանյութը հեռարձակել է NBC New-ը։«100 օրից պակաս ժամանակահատվածում այս վարչակազմն այնքան մեծ վնաս է հասցրել և այնքան մեծ ավերածություններ արել, որ նույնիսկ անհավանական է, որ դա կարող էր տեղի ունենալ այսքան շուտ», – ասել է Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մասին Չիկագոյում հաշմանդամություն ունեցողների աջակցության համաժողովում։

Իր գրեթե 30-րոպեանոց ելույթում Բայդենը հայտարարել է, որ Սոցիալական ապահովագրության վարչության աշխատակազմի կրճատումները մեծ վնաս կհասցնեն հանրությանը։

«Նրանք (խմբ.՝ նոր վարչակազմը) պատերազմ են հայտարարել Սոցիալական ապահովագրության վարչությանը՝ դուրս նետելով 7000 աշխատակցի», – ասել է Բայդենը՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ՝ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ, կախված են սոցիալական վճարումներից։

«Ո՞ւմ տեղն են նրանք իրենց դրել», – իր ելույթում նշել է Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփի վարչակազմը։ 82-ամյա Ջո Բայդենը 2024 թ. հուլիսին դուրս եկավ նախագահական ընտրապայքարից Դոնալդ Թրամփի հետ բանավեճում վատ ներկայանալուց հետո։

 

 

Նրա փոխարեն Դեմոկրատական կուսակցությունն առաջադրեց ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, որը պարտվեց Թրամփին նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Պեսկով. Կիևը լիարժեք ազդեցություն չունի իր սեփական ստորաբաժանումների վրա Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր Կան. Իսրայելը մերժում է առաջարկը Զախարովայի կոպիտ արձագանքը Գերմանիան հիստերիա է բարձրացնում Հայտնի է զանգվածային հոսանքազրկման պատճառը Էստոնիայի նախագահը պատմել է, թե ինչ է իրեն ասել Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները «Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Գյումրիում պարեկների են ծեծել Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիներին ազատելու ուղղությամբ Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով մեղադրյալ Վրույրի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Ինչ է կատարվում Եվրոպայում․ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Արտակարգ․ Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի հայտարարությանը «Հայաստանի դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am