Արցախում Ադրբեջանի կողմից գյուղերի ոչնչացումը շարունակվելու է, նրա ձեռքը բռնող չկա, քար անտարբերություն է՝ թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային կառույցների կողմից. Լեռնիկ Հովհաննիսյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացրած Սարգսաշեն գյուղն ամբողջովին ոչնչացվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Ombudsman of Culture of the Armenian Highlands» ֆեյսբուքյան էջում։

 «Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է` գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով՝ կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ. արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենն իր տներով, փողոցներով, պատմական շերտերով գրեթե հիմնովին ոչնչացվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Սարգսաշենն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության հերթական գյուղերից մեկն է, որն Ադրբեջանի կողմից հիմնովին ոչնչացվում է։

 Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Սարգսաշենը Մարտունու շրջանի պատմական բնակավայրերից մեկն է, որի շրջակայքում կային բազմաթիվ հուշարձաններ, հին պատմական գերեզմաններ, գյուղամիջյան եկեղեցի:

«Սարգսաշենը նաև այն գյուղերից մեկն է, որտեղից ուխտագնացության սովորույթը միշտ եղել է։

Սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, նրա ձեռագիրը, որը մենք տեսել ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, հատկապես՝ Արցախի հայաթափումից ու արցախահայերի բռնի տեղահանությունից հետո։ Արցախում հայկականությունը վերացնելն Ադրբեջանի մշակութային ցեղասպան քաղաքականության մի մասն է, որի դեպքում, բացի պատմական հուշարձանները ոչնչացնելուց, ոչնչացնում է նաև պատմական լանդշաֆտը՝ ի դեմս մեր պատմական բնակավայրերի։ Սարգսաշենը հենց այդ պատմական բնակավայրերից մեկն է, ոըը գտնվում է պատմական Վարանդա գավառում, այնուհետև նոր վարչական բաժանմամբ՝ Մարտունու շրջանում»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա նաև ասաց, որ Սարգսաշենում կային ոչ միայն պատմական, այլև բնության բազմաթիվ հուշարձաններ, բացի այդ, ուներ բազմաթիվ զբոսաշրջային վայրեր, որոնք այցելուների համար հետաքրքիր էին։

«Ցավոք, այդ ամենն այսօր արդեն կորսված է։ Արցախում Ադրբեջանի կողմից գյուղերի հիմնովին ոչնչացումը կրելու է շարունակական բնույթ, քանի որ նրա ձեռքը բռնող չկա, քար անտարաբերություն է՝ թե՛ ՀՀ արտգործնախարարության, իշխանությունների, թե՛ միջազգային կառույցների կողմից»,- շեշտեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից, բացի Սարգսաշենից, հիմնովին ոչնչացվել է Քարին Տակը, Հադրութի շրջանից Թաղուտ գյուղը, Լիսագոր բնակավայրը, եթե մյուս բնակավայրերում գոնե տների որոշ տեղեր տեսանելի են, Լիսագորում այդ ամենը չկա, փոխարենը՝ կառուցել են ինչ-որ կառույցներ։ Նաև ոչնչացվել է Մոխրենես բնակավայրը, Մարիամաձորը, Սղնախի մի մասը չկա՝ գերեզմանոցի հետ միասին։

 Նա ընդգծեց, որ Արցախի հուշարձանների փաստագրման գործընթացը շարունակվում է, այս պահին արդեն ունեն 5658 հուշարձան։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
«Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ» Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ» Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք» ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» 200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ» Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am