Սպիտակ տուն. Ռուսաստանն ունի այս հակամարտությունը դադարեցնելու շարժառիթ
ԱՄՆ-ը թույլ է տալիս Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերություն հաստատել Ուկրաինայում հրադադարից հետո։
Համապատասխան հայտարարությունն արել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում։
«Ռուսաստանն ունի այս հակամարտությունը դադարեցնելու շարժառիթ, դա կարող է լինել ԱՄՆ-ի հետ տնտեսական գործընկերությունը: Բայց նախ մենք ուզում ենք հրադադար տեսնել»,- նշել է նա: Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը «հասկացրել են դա»: