«Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան… կյանքով ապացուցված եմ Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները». Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԼՖԱՆ ՈՒ ՍԻԳՄԱՆԵՐԸ…

 «Պատվախնդրություն և հավատ».

Որպես ՀՀ երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար, հենց այս բառերով, Սերժ Սարգսյանը փոխանցեց իր կոչն ուղղված հանրությանը, կուսակցության խորհրդի երեկ կայացած նիստում։
Նախագահ Սարգսյանի ուղերձների սրությունը թարմ օդի պես բարոյական և գաղափարական աֆիլակտիկ շոկի է ենթարկել կապիտուլյացի ճահճի մեջ մխրճված և թոքերի կենսական տարողության անբավարարությամբ տառապողներին։ Արդյունքում առավոտից քաղաքական դաշտը ողողված է սույն երկկենցաղների տարտմելի ու ականջ ծակող կռկռոցով։

 Նախագահ Սարգսյանի ելույթն իրապես վերածվել է քաղաքական իմպուլսի, որը սկսել է թիթեռի հայնտի էֆֆեկտով, գրգռել տարբեր ուժերի ուշադրությունն, ինչը թերևս բնական է։ Քանզի նախագահ Սարգսյանն ոչ թե զուտ իր «համակուսակիցների» նոմենկլատուրային քարտուղարն է, այլ հանրային լայն ընկալում ունեցող ազգային և պետական գործիչ, որում էլ վերջինս ինքնստինքյան ասոցացվում է պատասխանատվության և շիտակության հետ։ Բնական, բայց ոչ բարոյական է նաև` ածելին ուղիղ բռնել չկարողացող, սակայն սեփական քաղաքական կապիտալը միայն մորուքի մեջ կապիտալիզացրած շերեփուկների անկանոն տենդը` դրդված նախագահի երեկվա ելույթից…

Կենսաբանությունում և հանրային հոգեբանության մեջ պատասխանատվություն ստանձնելու ունակությունը հիմնական տարբերակիչն է կանացի և արական էությունների միջև։ Իսկ տղամարդկային հոգեբանության պարագայում առավելապես` սեփական կենսատարածքի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումը և դրանից ենթադրվող քայլերն, այն միակ բնութագրիչներն են, որով որևէ մեկին կարելի է բնութագրել որպես ալֆա֊գործիչ։

Երեկ, անկախ իր և ՀՀԿ հանդեպ գեներացված քստմնելի արշավից, նախագահ Սերժ Սարգսյանը կրկին վերահաստատեց ազգային և պետական հարցերում իր անդրդվելի պատասխանատվությունը և նվիրումը։ Տեղի ունեցավ քաղաքական դաշտի ապագային ուղղված ծրագրային լանդշաֆտավորում, դեմք ու դիմագիծ փնտրողների համար` քաղաքական ինքնության հայելիների արծաթազօծում և ամենակարևորը` Հայաստանն առանց Նիկոլ և Հայաստանը Նիկոլից հետո տեսլականի գործնական երևակում։

Արդյունքում, գոտկատեղի շրջանի որոշ օրգաններում ջրի ավելցուկի խլվլոցը` տեստոստերոնի բարձրացման հետևանքով եռացող արյան հետ շփոթած սիգմա երկկենցաղները ցավագին ծղրտոցներ են արձակում` իրենց գոյության անպատիվ միջավայրի մոտալուտ վախճանը կանխազգալով։ Նորից վերադառնալով գիտական գիտելիքների տրամաբանությանը, պետք է փաստեմ, որ պարտությունն առաքելություն համարող սիգմաները զրկվում են ոչ միայն կենսատարածքից, իրենց դեպքում «շաբաթը երեք անգամ մսով ճաշ» ունենալուց, այլ նաև սեփական սերունդներին դաստիարակելու հնարավորությունից։

Ի հակակշիռ կապիտուլյանտ տակսիկոման քաղաքական մթնոլորտի, երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ամրագրեց, որ.

1. Առկա է գոյաբանական վտանգ, վտանգված է Հայաստանի անկախությունն ու արցախահայության ապագան ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ` ապրել սովորական կյանքով։

2. Հանրապետական կուսակցությունն ազատ մարդկանց միավորում է, որոնց նպատակն է արևի տակ սեփական ազգի համար բարվոք տեղերի ապահովումն։

2. Ի դերևս երկպառակության «տարանջատում» աղանդավորական շարժման հրահրողների, հանրապետական կուսակցության հետ են շաղկապված երրորդ, անկախ հանրապետության համար մաքառած գործիչների կեսից ավելին։

3. Հայաստանի անկախացմանը զուգահեռ, մենք մեր տեղում ենք և երբեք չենք դադարելու կամ ընկճվելու մեզ զրպարտողներին զինաթափ անելու գործում։

4. Ճշմարտությունն ու առինքնումը հիմնական գործիքակազմն են, որոնք առկա են պայքարի մեր զինանոցում։

5. Մեր խորհրդանիշն արծիվն է, իսկ մյուսները ցավոք դեռ դուրս չեն եկել ավանակի հետ ունեցած խորհրդաբանությունից։

6. Հայրենիքի վաճառականների դեմ պայքարում մենք բաժանարար չենք առաջարկում և ջանում ենք ուժերը կենտրոնացնել հիմնական խնդրի հաղթահարման ուղղությամբ, քանզի խնդրի լուծումը հասանելի չէ որևէ մեկ միանձնյա ուժի։

7. Հայրենիքի, պետության և անկախության ապագան մեր ձեռքերում է։

Սերունդների և կենսատարածքի հանդեպ սեփական անպատասխանատու կեցվածքը սիգմաները խլացնում են սպառողական ու անասնական վարքագծի խթանմամբ, որի արդյունքում միայն ու միայն զոհն են դառնում հարևան գիշատիչ տեսակների։ Եվ այս քաղաքական էկոհամակարգում սիգմաների ատելությունն ուղղվում է բացառապես դեպի ալֆան, որովհետև վերջինս ստանձնում է պատասխանատվություն իր հասարակության առողջ բարոյական դաստիարակության, ազգային նկարագրի և անվտանգ կենսատարածքի համար։

Երբ խոսում է ՀՀ երրորդ նախագահը` բոլորը լսում են նրան, ինչպես համախոհները, ընկերները, թիմակիցներն, այնպես էլ թշնամին և անգամ աշխարհի մեծերը… քանզի կյանքով ապացուցված է Սերժ Սարգսյանի ալֆա տղամարդկային որակները։

Իսկ ո՞վ պետք է լսի ձեզ, պարտությամբ կնքված սիգմաներիդ…

 Հասարակության մոլորյա՞լ շերտերը…»։

դիտվել է 732 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ալենը շարքային լկտի է»․ Արմեն Աշոտյանի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «Իրականում ինչ է արել Աննա Հակոբյանն ու ինչու է Նիկոլը դիմել այդ քայլին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին Տենց լավ չի՝ լավ երազով հպարտացեք․ 8 տարում մի բան չեք բաշարել փոխել․ Խաչատրյան (video) Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների Դուք պարտավոր եք զբաղվել էս հարցով, նայեք հայ տնտեսվարողին ինչ օրն եք գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան Ձեր նախագիծը Հայաստանի կործանման մասին է․ Լիլիթ Գալսյանը՝ ՔՊ–ին (video) «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն. Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ. ԱՄՆ-Իսրայել. պլան A-ն ձսխողվեց, ո՞րն է պլան B-ն. քաղտեխնոլոգ (video) Ինձ պատասխանատվության կենթարկեք, եթե վարկային միջոցները փոշիացվեն. ջրային կոմիտեի նախագահ (video) 28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր «տնկված» հայտնվել է էլեկտրասյան մոտ ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am