Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին հայտնել է, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը, բայց չի էլ ռազմականացնի. Tehran Times

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է հավաստիացումներ տալ, որ իր միջուկային գործունեությունը չի ռազմականացվի. հայտնում է Tehran Times-ը՝ հիմնվելով իր տրամադրության տակ հայտնված նոր տեղեկատվության վրա։

Ըստ հրատարակության տվյալների՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են գրեթե 10 գրավոր հաղորդագրություն. առաջին ուղերձը տրվել է իրանական կողմից։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը ոչ մի պարագայում չի համաձայնի իր միջուկային ծրագրի լիակատար դադարեցմանը։ Միևնույն ժամանակ նա ասել է՝ Թեհրանը քայլեր կձեռնարկի, որպեսզի հավաստիացումներ տրամադրի այն մասին, որ իր միջուկային գործունեությունը չի ռազմականացվի։ Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կլինի միակ կազմակերպությունը, որին կթույլատրվի մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ։

Դրա դիմաց Իրանը ցանկանում է, որ մի քանի ոլորտների վրա սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեղարկվեն, իսկ այդ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ն չպետք է կարողանա դրանք կրկին սահմանել ոչ մի պատրվակով։

Ինչպես նշում է Tehran Times-ը, իրանական պատվիրակության ուղերձներում նշվել է, որ բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է գալ ընդհանուր շրջանակային համաձայնության, և եթե Վաշինգտոնին չբավարարի Թեհրանի առաջարկը, ապա Իրանը կսպասի ԱՄՆ-ի այլընտրանքային տեսլականին հաջորդ հանդիպման ընթացքում։

Ըստ պարբերականի՝ Ուիթքոֆն իր հերթին ընդունել է, որ Վաշինգտոնը նույնպես պետք է զիջումների գնա։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել բանակցություններ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարությունից հայտնել են, որ բանակցություններն անցել են կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ Օմանում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Գյումրիում ողբերգական վթարի հետեւանքով 9-ամյա աղջկան ծանր վնասվածքներով տեղափոխել են Երեւան Թրամփ․ Ուկրաինան շատ շուտով կպարտվի «Սա ամեն ինչ կփոխի»․ Ինչ արեց Զելենսկին Թրամփին հաճոյանալու համար Թրամփը կտրուկ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին Մոդին վերահաստատել է ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելու ազգային վճռականությունը Որ երկրների ղեկավարներն են մերժել Պուտինին Թրամփ. ինձ համար ավելի հեշտ է Պուտինի հետ գործ ունենալ, քան Զելենսկու հետ Արտակարգ․ հոսանքազրկման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոքներ են ներկայացրել Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը BRICS-ի կազմում կստեղծվի տիեզերական խորհուրդ Չինաստանը մաքսատուրքերից ազատում է ևս մեկ ամերիկյան ապրանք Հայր և դուստր՝ դատական երկխոսության մեջ. Պետրոսյանի ուշագրավ որոշումը Ողբերգական դեպք․ 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել Բենյամին Նեթանյահուն կմեկնի Ադրբեջան Կոպիրկինը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեդալը հանձնեց ՀՀ-ում բնակվող վետերան Ռապացկուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/ Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am