Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ խորհրդարանում․

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք՝ պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար:

Մի կողմից իշխանության ծնած կեղծ օրակարգերն ու սին խոստումներն են, մյուս կողմից Հայաստանի շուրջ ահագնացող ծանր հեռանկարները, որոնք մեր քաղաքացիներին ծանր որոշման առաջ են կանգնեցնում՝ թողնել ու հեռանա՞լ, թե՞ դիմադրել:

Աստիճանաբար ժողովրդի մոտ լուռ կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ այս իշխանության գոյությունն ուղիղ ճանապարհ է բացում երկրի՝ նոր փորձությունների տեղապտույտում հայտնվելու և գոյության կռվի համար:

Իշխանությունը խոստացավ խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացավ բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացավ ինքնիշխան երկիր՝ ստացանք նոր օկուպացված տարածքներ, խոստացավ արժանապատիվ կյանք՝ ստացանք մշտական անարգանք:

Չկա այլ բան, քան ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը կտրականապես մերժելը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, էականորեն թուլացրել անվտանգության մակարդակը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները:

Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացառապես ազգային շահերի վրա:

Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի կենսական շահը դարձնում են սակարկման առարկա և մեր անդադար պայքարն առաջին հերթին դա թույլ չտալն է:

Ցավոք, ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ իշխանությունը շարունակում է մնալ պատեհապաշտների և ավանտյուրիստների ձեռքերում:

Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, ձեռքներս վեր բարձրացնելու, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել, իսկ մեր երկիրը կառավարող արկածախնդիրները իշխանության ղեկին են:

Անշուշտ, պայքարի ճանապարհը հեշտ, անխոչընդոտ ու պարզ լուծումներով չի լինում:

Պետք է մեծացնել դիմադրության ճակատը, բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ գլխավոր նպատակի՝ սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկողի և բախտի քմահաճույքին թողնողի հեռացման շուրջ:

Տարածաշրջանային այս բարդ իրադրության և սպառնալից արտաքին միջավայրի պայմաններում բարեկեցիկ, զարգացող և ապահով կյանք կազմակերպելու այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոքներ են ներկայացրել Հայհոյել եմ, լավ եմ արել, վերահաստատում եմ հայհոյանքս․ Նոր Նորքի ղեկավարը՝ Չախոյանի և Մանուկյանի հետ միջադեպի մասին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը BRICS-ի կազմում կստեղծվի տիեզերական խորհուրդ Չինաստանը մաքսատուրքերից ազատում է ևս մեկ ամերիկյան ապրանք Հայր և դուստր՝ դատական երկխոսության մեջ. Պետրոսյանի ուշագրավ որոշումը Ողբերգական դեպք․ 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել Բենյամին Նեթանյահուն կմեկնի Ադրբեջան Կոպիրկինը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեդալը հանձնեց ՀՀ-ում բնակվող վետերան Ռապացկուն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների․Լավրով Իրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ցավակցել է ողբերգության դեպքով Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի Հրադադարի մասին Պուտինի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների մեկնարկն է Պաշտոնյաները միլիոնավոր դոլարներ են ստանում, իսկ կարիքավոր ընտանիքները՝ զրկվում նպաստից Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը. Ռուբեն Մելիքյան Ումից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am