Ակտիվ աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս հայ գերիների ազատման ուղղությամբ․ փաստաբան

«Նովայա Գազետա» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է:

 Կից թարգմանաբար ներկայացվում է հոդվածում հրապարակված Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրույցը:

— Ի՞նչ է հայտնի Ռուբե Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:


— Մարտի 12-ին հացադուլն ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:

— Ինչպիսի՞ն են Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:

— Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:

— Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:

— Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:

Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:

Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:

— Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:

— Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի, ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:

 

 

Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ակшնները հեռացվել կամ պшյթեցվել են. Իրանին տեղեկացվել է, որ նոր ակшններ տեղադրող ցանկացած նավ կnչնչացվի. Թրամփ Ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը կազմաքանդող թշնամnւ հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. ստիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է․ Տիգրան Աբրահամյան Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա Սամվել Կարապետյանը կաթոլիկ չէ, նա Հայ եկեղեցու զավակ է. Մայր Աթոռ Հետազոտությունները շարունակվում են, Ռոբերտ Քոչարյանի հոսպիտալացման մասին որոշում դեռ չկա․ պաշտպաններ Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե» Ողորմելի է․․․ իր արևին իմ անձի հետ կապված բան է ասում․ Աննա Գրիգորյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) «Արամ Վարդևանյանը Փաշինյանի սարսափելի պահվածքը հիշեցրեց․․․ ՔՊ-ականներն իրար խառնվեցին» (video) «Ռուսաստանը ոտքը քաշեց, ադրբեջանցիները վերացնելու են Սևանը, Վանաձորը, ողջ Հայաստանը»․ Երվանդ Բոզոյան (video) «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) Ռուբինյանին ասացի՝ ընդհատե՛ք Փաշինյանի ելույթը․․․ ինչ է եղել, երբ Վարդևանյանը եկել է նիստերի դահլիճ (video) Աննա Հակոբյանն իր «Կիսաբաց լուսամուտները»-ն է սկսել «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան «Հախվերդյա՛ն, Նիկոլի ինքնիշխանությունը բ*զ կնոջ ինքնիշխանություն է» (video) Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել «Ես հրագանգը տվել եմ․․․Փող չե՛ք ունենալու»․ Փաշինյանն ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրած գոռում է (video) Սիրուշո Փրոդաքշնի գրասենյակում խուզարկությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am