Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնելու մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» օրինագծերը։
Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Օրինագծերի համաձայն՝ ռազմական դրությունը և զորահավաքը կերկարաձգվեն 2025 թվականի մայիսի 9-ից 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը։
Գերագույն Ռադան 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան հաստատել է ռազմական դրության և զորահավաքի մասին նախագահի հրամանագրերը՝ 30 օրով։ Դրանից հետո ժամկետները մշտապես երկարացվել են՝ սկզբում մեկ ամսով, իսկ 2022 թվականի մայիսից՝ երեք ամսով։