Այս իշխանությունն է, որ հնարավորություն է տվել շատ ունեցողին մի անգամ ավելի «միս ուտել». Պարսյան
Փաշինյանը և իր իշխանավորները կարծես թե մոռացել են, որ մեր հասարակության մեջ սոցիալական անարդարությունը և բևեռացվածությունը խորացրել են իրենք` իրենց անարդար հարկային քաղաքականությամբ` հնարավորություն տալով շատ ունեցողին մի անգամ ավելի «միս ուտել», քան թե այդ փողերով կառուցել մանկապարտեզներ, պուրակներ, ճանապարհներ, բանակ: Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Ձեր իշխանության օրոք խոշոր բիզնեսը 20 տոկոսի փոխարեն 18 տոկոս շահութահարկ է վճարում, 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողները 36 տոկոսի փոխարեն 20 տոկոս եկամտային հարկ են վճարում… Հայաստանում անարդարության և աղքատության պատասխանատուն ձեր սոցիալ-տնտեսական քաղաքականություն է և իրականությունից կտրված, պաշտոնից կառչած կադրերը… մեր հասարակության բարեկեցության և համերաշխության կարելի է հասնել փոխելով այս ամենը»,- ընդգծել է նա: