Իրանի առաջնորդը կիսվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ակնկալիքներով
Իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի և նրա հետ բանակցությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, որի խոսքը մեջբերում է իրանական SNN գործակալությունը։
«Իհարկե, մենք շատ հոռետեսորեն ենք տրամադրված մյուս կողմի նկատմամբ, բայց լավատեսորեն ենք տրամադրված մեր սեփական հնարավորությունների նկատմամբ», - ասել է նա: