Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը գրում է. «Հայոց ցեղասպանության հարցերում հարկ է լինել առավելագույնս ճշգրիտ և փաստարկված: Վերջերս աչքովս ընկավ Հայոց ցեղասպանության առնչությամբ 2020-21թթ. ԱԳ նախարար Արա Այվազյանի մի վերլուծական հոդված, որում հարգարժան հեղինակը փաստարկված վերլուծում է այդ ոճրագործության առնչությամբ հանրային վերաբերմունքի խթանները և ժամանակագրությունը, հստակ եզրակացնելով, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը չէր կարող թելադրված լինել իբր առավելապես արտաքին ազդեցությամբ: Միաժամանակ, հեղինակը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ ոճրագործությունը չի պատժվել, արձանագրում է. «… ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել»: Ընդ որում, հեղինակը հղում է արել նաև հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի 1999 թվականի «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատության վրա:

Եթե չլիներ հատկապես ներկա շրջափուլում այս խիստ կարևոր հարցի լուսաբանման հրատապ անհրաժեշտությունը, հատուկ չէի անդրադառնա, սակայն այս բնույթի դիտարկումները, ցավոք, եզակի չեն, ուստի մեկ անգամ ևս փորձեմ հակիրճ անդրադառնալ խնդրի մի քանի առանցքային իրավական ասպեկտների՝
– թուրքական իշխանության և իշխող «Իթթիհադ» երիտթուրքերի կուսակցության վերնախավի բոլոր պատասխանատուները դատապարտվել են հենց թուրքական դատական ատյանների կողմից՝ 1919-21թթ. (հակառակ պարագայում չէր բացառվում միջազգային դատավարությունը):
Նրանք ազատ չեն ճամփորդել, այլ այդ պետություններում գտնվել են կեղծ փաստաթղթերով, օրինակ հեռակա մահապատժի դատապարտված Թալեաթը Գերմանիայում կրել է «Ալի Բեյ» անունով կեղծ անձնագիրը: Այդ պաշտոնյաները դատապարտվել են զանգվածաբար էթնիկ բնաջնջումներ պետական մակարդակով կազմակերպելու համար, ուրիշ բան, որ նախապես թույլ է տրվել, որ փախուստի դիմեն, այդ թվում՝ գերմանական իշխանությունների աջակցությամբ: Ի դեպ, դատավճիռների բնօրինակների մի մասը տեղ են գտել Վատիկանի կողմից հրատարակված ժողովածուներում, ինչը ժամանակին խիստ զայրացրել էր թուրքական իշխանություններին: Ի դեպ, բոլոր թուրք դատավորներին հետագայում՝ 30-ականներին գլխատել են,
– այո, «ցեղասպանություն» եզրույթը իրավական ամրագրում չի ունեցել այդ շրջանում, սակայն դա բնավ չի նշանակում, թե չեն եղել այդպիսի ոճրագործությունների համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավական պայմանագրեր: Դեռևս 1907թ. (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը) Հաագայի 2-րդ կոնֆերանսին վերանայվել է նախորդ կոնֆերանսում ընդունված 3 կոնվենցիա և ընդունվել է առնվազն 10 նոր կոնվենցիա, որոնք ընդգրկել են պատերազմի կանոններին և սովորույթներին, ինչպես նաև այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող միջազգային կանոնների լայն շրջանակ:
Մասնավորապես, միջազգային իրավունքի այդ փաստաթղթերով երաշխավորվել է խաղաղ բնակչության իրավունքները, այդ թվում՝ անգամ վերապահվել է զինված դիմադրություն ցույց տալու իրավունքը:

Ի դեպ, երջանկահիշատակ ցեղասպանագետ Վահագն Դադրյանը իր վերը նշված աշխատությունում հանգամանորեն անդրադարձել է և այդ միջազգային պայմանագրերին և թուրքական դատավարություններին:

Հ.Գ. Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից, քանզի միայն այս երկրի դատական ատյաններն են արձանագրել այդ փաստերը, այլ է խնդիրը, որ ներկայիս իշխանությունները փորձում են անտեսել իրենց իսկ դատական ատյանների օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերը ….»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի «Զորականի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից»․ Ոսկան Սարգսյան «Վերամբարձ կռունկի վթարի հետևանքով կա վիրավոր»․ Գրիգոր Իսկանդարյան «Քաղաքացու օր է նշում մի ոհմակ, որի պարագլխի շարասյունը հղի կնոջը գցեց մեքենայի տակ»․ Արամ Գևորգյան Այս հայտարարությունն ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ. Վահե Դավթյան Մարդասպանը ազատության մեջ է․ դատավարությունը ձգձգվում է, դատավճիռ չկա․ 3 տարի առաջ Նիկոլի անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը Պատշգամբի փլուզման հետևանքով՝ կինը լվացք փռելիս ընկել է ՄԱԿ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է՝ ոչ միայն կոնկրետ հայ գերիների, այլ նաև հայկական պետականության համար. Կոչուբաև Ամերիկացիների մեծ մասը Թրամփի քաղաքականությունն անվանել է «քաոսային» և «վախեցնող». NYT Կիևը նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը մեկ բառով Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Ղրիմն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է, այն ժամանակավորապես օկուպացված է. Զելենսկի Երևանում մերսման սրահում գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ Բայց ասեք, որ այս տարվա գարունն իդեալական է. Սուրենյան Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում. Զաքարյան Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորում ես․ Կորցրած սերո՞ւնդ․ Պարտված պատերա՞զմ. Սամվել Հակոբյան Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը». Ռուբեն Մելիքյան Они будут наказаны. Пашинян уже знает: нет никакого шанса на спасение, — Андраник Мигранян (video) Ամբողջ Հայաստանը ոչնչանալու է վայրկյանական, եթե․․․ Սեմյոն Բաղդասարովը զգուշացնում է (video) Ո՞վ ես դու Փաշինյա՛ն, մենք այս տարի շատ կարևոր քայլերի ենք անցնելու․․․ Արա Աբրահամյանի կոշտ խոսքը (video) #ՀԻՄԱ․ «Արյան սաունա սարքողնե՛ր, դուք քաղաքացուն սպանող, ցեղասպանողներ եք»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am