Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Թուրքիայի ՊՆ նախկին ղեկավար
Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։