Եթե վարչական ռեսուրս չկիրառվեր` այդ դահլիճներում 5-10 մարդուց ավելի չէր լինի․ Արմինե Օհանյան

«Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են «Կրթվելը նորաձեւ է» անվանումով հանդիպումները փակ արվում: Ինչո՞ւ լրագրողներին չեն հրավիրում` լուսաբանելու այդ հանդիպումները, որ բոլորը լսել, թե ինչ է խոսում իշխանական զույգը, ինչ ելույթներ են ունենում, նրանց ինչ հարցեր են տալիս»,- Ֆեյսբուքի իր էջում նման կարծիք է հայտնել «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Բա նախկին լրագրողներ լինեք, մինչեւ իշխանության գալը հարյուրավոր ելույթներ ունենաք` դատապարտելով իշխանությունների ոչ թափանցիկ, հասարակությունից թաքուն որոշումներ կայացնելն ու գաք իշխանության եւ նույնն անեք` մի բան էլ ավելի՞: Եթե այդ հանդիպումների ժամանակ խոսում եք կրթվելուց, գիտելիքից, գիրք կարդալուց, «իրական Հայաստանից», ինչո՞ւ եք գաղտնի անում, մարդկանց հեռախոսներն ու անգամ ժամացույցները հավաքում...Որ մենք ստիպված լինենք որպես շարքային քաղաքացի հայտ լրացնել, լրագրող ուղարկել այդ հանդիպմանը, հետո լրագրողը ոչ թե ձայնագրի` որովհետեւ հեռախոսն առգրավել են, այլ նշումներ անի եւ գա հոդված գրի...փոխանակ Հանրային հեռուստատեսության կամերաները դնեիք` Հայաստանով մեկ հեռարձակեիք, որ մարդիկ տեսնեն ու լսեն, որ սովորելը լավ բան է, համոզվեն, որ այդ փակ հանդիպումները ոչ թե մարդկանց ուղեղները լվանալու միջոցառումներ են, նախընտրական քարոզարշավ, մարդկանց զոմբիացնելու եւ թրքամետ քարոզ անելու միջոց, այլ Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանն ու հայ ժողովրդին սիրող, նրանց մասին հոգ տանող մարդկանց զրույցներ: Որ մարդիկ հասկանային, թե ինչ է ուզում ասել Աննա Հակոբյանը, երբ Վանո Սիրադեղյանից, Հրանտ Մաթեւոսյանից, Մովսես Խորենացուց ու Հովհաննես Թումանյանից ընտրովի հատվածներ է ընթերցում: Համոզվեին, որ դրանք ճիշտ են մեջբերվում, կոնտեքստից կտրված չեն, հեղինակների ասածը խեղաթյուրված ու իրենց քաղաքականությանը հարմարեցված չի ներկայացվում: Հո ֆեյշն շոուներ չե՞ն դրանք, որ անձայն տեսահոլովակներ եք նկարում, երգ-երաժշտության ներքո տարածում: Առանց այն էլ ակնհայտ է, որ այդ հանդիպումները կազմակերպվում են բացառապես վարչական ռեսուսի չարաշահմամբ: Եւ եթե վարչական ռեսուրս չկիրառվեր` այդ դահլիճներում 5-10 մարդուց ավելի չէր լինի»,– գրել է նա։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան Ովքեր են խախտել հագուստի կանոնակարգը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ․ The Daily Mail Սահմանագոտում ական է պայթել, իսկ ո՞ւր էին սահմանապահները. Ոսկան Սարգսյան Խայտառակություն է, Երևանում նոր վերանորոգված մանկապարեզն արդեն քանդվում է. Մանուկյան Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը Հրատապ․ Լարված իրավիճակ. քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը Ֆիլիպ Կիրկորովն այրվածքներ է ստացել ելույթի ժամանակ Սյունիքում մահացած զինծառայող Արթուր Ավետիսյանն Աշոտավանից էր Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am