Նիկոլը խնամքով շրջանցեց մի հիմնարար ճշմարտություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ճշմարտության դեմ առ ճաշակ ներկայացում. 2021–2026 ծրագրի կեղծ հաշվետվությունը

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի վերաբերյալ Նիկոլի այսօրվա ելույթը ոչ թե հաշվետվություն էր, այլ մանիպուլյատիվ մոնոներկայացում՝ իրականությունից կտրված, կեղծիքի վրա կառուցված պրոպագանդիստական շոու։ Նիկոլն այնպիսի պաթոսային տոնով էր խոսում, կարծես ապրում է այլ իրականության մեջ՝ զերծ աղետներից, ձախողումներից, ազգային ստորացումներից, որոնք տեղի են ունեցել հենց իր կառավարման տարիներին։

Իր տեսակին բնորոշ՝ Նիկոլը խնամքով շրջանցեց մի հիմնարար ճշմարտություն. իր իշխանության օրոք Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հատվածներ՝ Ներքին Հանդը, Սոթքը, Ջերմուկը, Սև լիճը, հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, և մինչ օրս որևէ քայլ չի արվել այդ տարածքները վերատեղայնացնելու ուղղությամբ։ Նա նույն կերպ լռում է Արցախի հայաթափման մասին՝ այն պահելով իր պատասխանատվությունից դուրս։ Այդ ամենը տեղի է ունեցել հենց հաշվետու ծրագրային շրջափուլում, երբ նա դեռ ընտրություններին մասնակցել էր «Շուշիի և Հադրութի դեօկուպացիա» խոստումով ու «անջատում հանուն փրկության» կեղծ օրակարգով։ Այսօր այս ամենի մասին նա լռում է, քանի որ իր ղեկավարած իշխանության ամենամեծ գործնական «ձեռքբերումը» եղել է պետականության կորուստը։

Վերը նշյալի հետ կապված Նիկոլը փոխարենը հպարտությամբ շարունակում է կրկնել արդեն մաշված թեզերը՝ ասֆալտապատման, հարկային հավաքագրման, աշխատավարձերի և թոշակների բարձրացման, ու հատկապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի մասին։ Բայց մոռանում է մեկ կարևոր բան՝ այս ամենը պետության պարտականությունն է, ոչ թե մոգական նվաճում։ Դա է պետության բուն գործառույթը՝ սոցիալական բազային ծառայություններ ապահովելը։ Իսկ երբ այս նվազագույն պարտականությունն էլ ներկայացվում է իբրև հզոր ձեռքբերում, դա բացահայտ մանիպուլյացիա է։

Իր սիրելի շինարարական ցուցանիշների հետևում թաքնված է մեկ այլ իրականություն. 300 դպրոցից ավարտված են ընդամենը մի քանիսը՝ ընդհանուր ծրագրի մոտ 30-35 տոկոսը, նույնը՝ մանկապարտեզների դեպքում։ Մեծամասնությունը կամ չի սկսվել, կամ կանգնած է նախագծման ու ֆինանսավորման փուլում։ Այսինքն՝ գովազդվող ծրագիրը կամ մասնակիորեն է իրագործվել, կամ ընդհանրապես մնում է թղթի վրա։ Հետևաբար, «հպարտության» համար որևէ իրական հիմք չկա։

Թիվ մեկ նիհիլիստը չի ասում նաև, թե ինչպես է պատրաստվում վերադարձնել վերջին տարիներին վերցրած հսկայական պարտքերը։ Մասնավորապես՝ 750 միլիոն եվրոյով թողարկված եվրոբոնդերը, որոնք ծանր բեռ են պետության վրա։ Այս գումարներն էլ գնում են ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ կենցաղային «հրդեհներ» հանգցնելու վրա՝ սպառվում առանց ռազմավարական վերլուծության։ Արդյունքում երկիրը ոչ թե վերակառուցվում է, այլ վերջնականապես մտցվում է պարտքային ճահիճ։

Այս ամենը մեկ բան է նշանակում։ Մենք գործ ունենք իշխանության հետ, որը չունի ռազմավարական տեսլական, ասեմ ավելի՝ գիտակցված կերպով մոլորեցնում է հանրությանը, սեփական ձախողումները փաթեթավորելով որպես հաջողություններ։ Իրականությունը, սակայն, դիմացկուն է պրոպագանդայից․ պետությունը թուլացած է, ինքնիշխանությունը՝ մաշված, անվտանգությունը՝ փլուզված, տնտեսությունը՝ կախված արտաքին ուժերից։ Եվ երբ այդ իշխանությունը փորձում է իրեն ներկայացնել որպես պետականաշինության գլխավոր ճարտարապետ, իսկական հարցը դառնում է ոչ թե՝ «ի՞նչ եք արել», այլ՝ «ի՞նչ եք քանդել»»:

դիտվել է 202 անգամ
Լրահոս
«Նա ամեն ինչ կկորցնի». Արևմուտքը բացահայտեց, թե ինչ է կանգնած Զելենսկու և Թրամփի միջև Ֆրանսիան վրդովված է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Մակրոնի գործողություններից․ լուսանկար NYT-ը հրապարակել է Փարիզում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մանրամասները Զելենսկին խախտել է էթիկայի կանոնները Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել Կուրսկի մարզի 52 բնակչի Ռուսաստանը տվյալներ ունի Սուջանսկի շրջանում հարյուրավոր զոհերի մասին․ Միրոշնիկ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ Իրանում զոհերի թիվն ավելացել է․ իրավիճակն այս պահին Զախարովա. ԿԺԴՀ-ի զինյալները օգնություն են ցուցաբերել Զելենսկու «մեծ սխալի» մասին Մահացել է Սվետլանա Խարլապը Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև Մատաղ... ննջեցյալների հիշատակ Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am