Մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ. Նիկոլ Փաշինյան

Անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար. Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է և ուրախ եմ արձաննագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։

Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։

Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք, խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։

Այսինքն, սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբ խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել, թե առաջինը և թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»,- ասաց նա:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Պեսկով. Կիևը լիարժեք ազդեցություն չունի իր սեփական ստորաբաժանումների վրա Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր Կան. Իսրայելը մերժում է առաջարկը Զախարովայի կոպիտ արձագանքը Գերմանիան հիստերիա է բարձրացնում Հայտնի է զանգվածային հոսանքազրկման պատճառը Էստոնիայի նախագահը պատմել է, թե ինչ է իրեն ասել Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները «Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Գյումրիում պարեկների են ծեծել Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիներին ազատելու ուղղությամբ Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով մեղադրյալ Վրույրի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Ինչ է կատարվում Եվրոպայում․ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Արտակարգ․ Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի հայտարարությանը «Հայաստանի դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am