Ըստ Newsweek-ի՝ Թրամփը համաձայնել է Հայաստանը թողնել Ռուսաստանի ազդեցության գոտու մեջ

Թրամփ-Պուտին անուղղակի բանակցային գործընթացը մեծ արձագանք է ստացել միջազգային շրջանակներում: Ընդ որում սխալ է կարծել, թե Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցությունները վերաբերվել են միայն Ուկրաինային:

Միջազգային դիտորդների կարծիքով, երկու երկրների ղեկավարների բանակցային գործնթացը շատ ավելի լայն շրջանակի խնդիրների է վերաբերվել:

Դիտորդների կարծիքով՝ այդ բանակցությունները սկիզբ են լինելու մի նոր Յալթա-2-ի կնքմանը, որից հետո հռչակվելու են միջազգային հարաբերություններում հաստատված նոր կանոնները:

Մասնավորապես, ամերիկյան Newsweek-ը նույնիսկ յուրօրինակ քարտեզով է հանդես եկել, որտեղ նշվել են, թե ինչ երկիրների շուրջ են համաձայնության եկել Թրամփն ու Պուտինը՝ իրենց ազդեցության գոտիները բաժանելիս:

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանին հասել են հետխորհրդային տարածքների մի մասը և, մասնավորապես, Ուկրաինան, Մոլդովան և Անդրկովկասը: Չինաստանին՝ ողջ Հարավ-Արևելյան Ասիան, իսկ ԱՄՆ-ին՝ Հյուսիսային Ամերիկան և Գրենդլանդիան:

Մյուս երկրների ու տարածաշրջանների շուրջ դեռ բանակցություններն ընթանում են:

Մասնավորապես, Թրամփին հաջողվել է Պուտինին համոզել, որ Թեհրանը զիջումների գնա ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ, իսկ վերջիններս համաձայնվել են պատերազմ չհրահրել Թեհրանի դեմ:

Հասկանալի պատճառով, Թրամփի և Պուտինի այս ստվերային գործարքը դուր չի եկել եվրոպական երկրներին, որոնք մերժում են Ուկրաինայի շուրջ գործարքը, քանի որ համարում են, որ դրանից հետո Մոսկվայի ազդեցությունը կարող է մեծանալ նաև ԵՄ երկրների մի մասի վրա:

Դիտորդների կարծիքով, նույնիսկ ԵՄ երկրների հարցում Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն ընդանուր եզրեր, մասնավորապես երկու կողմն էլ դատապարտում են ԵՄ երկրների վերնախավերին, որոնք փորձում են արգելափակել այդ երկրների ազգային վերնախավերի ազդեցության մեծացումն իրենց երկրներում:

Մասնավորապես, Ֆրանսիայում Լը Պենի նկատմամբ դատական հետապնդումները միաժամանակ դատապարտեցին, և՛ Թրամփը, և՛ Պուտինը:

Նույնը կատարվեց Ռումինիայում ռումինական «Լը Պենի»՝ Ջորջեսկուի հանդեպ նույնանման դատական հետապնդումների մասով:

Թրամփն ու Պուտինը, միաժամանակ, Գերմանիայում աջակցում են նույն ուժին՝ «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությանը, որի աճող ազդեցությունը նույնպես փորձում են սահմանափակել գերմանական ներկայիս իշխանությունները:

Հասկանալի է, որ Թրամփի ու Պուտինի միջև պահպանվում են տարաձայնությունները շատ հարցերի շուրջ:

Սակայն գրեթե բոլոր դիտորդներն են խոստովանում, որ մասնավորապես Ուկրաինայի մասով ընդհանուր պատկերացումների շնորհիվ, աշխարհը հեռանում է հնարավոր միջուկային պատերազմից, որը շատ իրական էր դարձել Բայդենի վարչակազմի իշխանավարման վերջին տարիների ժամանակ:

Մեր համար, լավ նորությունը այն է, որ Հայաստանով չեն անցնելու աշխարհաքաղաքական բաժանարար գծեր, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ պատերազմի վտանգը Հայաստանի նկատմամբ խիստ նվազելու է:

Սակայն այս հարցն էլ ավտոմատ կերպով չի լուծվի, քանզի դրա համար անհրաժեշտ պիտի լինի, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում էլ այդ բաժանարար գծերը վերանան:

Միայն այդ գծերի վերացումից հետո երկրի ներսում, հնարավոր կլինի պնդել, որ Հայաստանի անվտանգային խնդիրը գրեթե լուծված կլինի:

Իսկ դրան էլ, առանց ամբողջական իշխանափոխության, հնարավոր չի լինի հասնել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Պեսկով. Կիևը լիարժեք ազդեցություն չունի իր սեփական ստորաբաժանումների վրա Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր Կան. Իսրայելը մերժում է առաջարկը Զախարովայի կոպիտ արձագանքը Գերմանիան հիստերիա է բարձրացնում Հայտնի է զանգվածային հոսանքազրկման պատճառը Էստոնիայի նախագահը պատմել է, թե ինչ է իրեն ասել Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները «Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Գյումրիում պարեկների են ծեծել Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիներին ազատելու ուղղությամբ Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով մեղադրյալ Վրույրի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Ինչ է կատարվում Եվրոպայում․ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Արտակարգ․ Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի հայտարարությանը «Հայաստանի դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am