«Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները համոզում էին, թե կարող են արդար, ազատ ընտրություններ անցկացնել, բայց բանից պարզվեց՝ դա էլ չեն կարողանում անել։ Այսպիսի կարծիք ունի «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը. «Գյումրու ընտրությունները խայտառակություն էին։ Հարբած անձնակազմ, ընտրակեղծիքների կիրառում, ձերբակալություններ, շանտաժներ, դրսից մարդ բերել։ Բայց ի սկզբանե պարտված էին, քանի որ թեկնածուն կապ չուներ ՔՊ-ի հետ»,նշել է Արշակ Կարապետյանը։

Նրա տպավորությամբ, Գյումրիում քաղաքապետի ընտրությունները հիշեցնում էին 2021 թ. ընտրությունները: «Նույն դեմքերը, նույն ուժերը, և տեսանք այն, ինչ միշտ եղել է Հայաստանում»,- իր հարցազրույցում ասել է գեներալ-մայորը և հավելել, որ իշխանությունը, ցանկանալով տակտիկական հաղթանակ տանել, ստրատեգիական պարտություն կրեց: Պաշտպանության նախկին նախարարն ասել է, թե իր կուսակիցներն ակտիվորեն աջակցել են Փարաքարում ընդդիմադիր թեկնածուին, հայտարարություն են տարածել։ Ըստ Կարապետյանի, Փարաքարի մասով իշխանությանը զեկուցել էին, թե 60 տոկոս քվե ունեն, ուստի բոլոր ուժերը կենտրոնացրել էին Գյումրիում։ Եվ այժմ Փարաքարի վերաբերյալ զեկուցողն էլ խնդիր է ունենալու։

Արշակ Կարապետյանը խոսել է Սյունիքի մասին, նշել, թե այսօր մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը։

Ուստի Սյունիքի շուրջ մեծ շարժ կա։ «Մենք այսօր կանգնած ենք մի հարցի առջև՝ գոյատևման, մեր պետականության պահպանման։ Եթե մենք չդիմադրեցինք, բոլորն աշխատելու են իրենց համար։ Եթե դու քեզ չպատրաստեցիր պաշտպանության, ոչ ոք ձեռք չի մեկնելու»,- նշել է գեներալ-մայորը, հավելել, թե Սյունիքի հարցը բավական սուր հարց է։

Կարապետյանի խոսքով, Ալիևը չի պատրաստվում որևէ բան ստորագրել։ «Մինչև մենք չհիշենք մեր արժանապատվության մասին, ոչ ոք ոչինչ չի ստորագրելու»,- նշել է Կարապետյանն ու նկատել, թե Ալիևը կարծում է, որ Հայաստանը կորցրել է դիմադրելու ընդունակությունը, և փորձում է ավելին խլել։

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ մի օր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փախչելու է։ «Մի օր կարող եք արթնանալ և տեսնել, որ փախել են։ Պետք է անակնկալի չգալ այդ փաստից, արագ ինքնակազմակերպվել»,- նշել է Կարապետյանը։ Նշում է, թե իշխանափոխությունից հետո հարյուրավոր գործեր են հարուցվելու դատախազության կողմից։ «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով՝ ինչ են զեկուցում Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ շարքային զինվորների մասով։ Զորամասերի համարներով, անուն-ազգանուններով ունենք»,- նկատել է Կարապետյանը և հավելել, թե ամեն օր ցավալի տեղեկություններ են ստանում, թե ինչ է կատարվում իրականում։

Կարապետյանը նաև վստահ է, որ Հայաստանը կարող են փրկել զինվորականները։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան Ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել. Էստոնիայի վարչապետ Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա Հանդիպել են դեսպանի խնդրանքով Բաքվի դատարանում այսօր քննության առարկա է դարձվել Սերժ Սարգսյանի ձայնագրությունը Շուշին ազատագրելու վերաբերյալ Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է «Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կնոջ նոր հրապարակումը Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով Ռուսները պրոցես են սկսել․․․ Հայկ Նահապետյան (video) Էրդողան ես, ինչ ես․․․ ոչ միայն ձեր դրոշն ենք վառելու, նաև ջարդուխուրդ ենք անելու․ Զարուհի Փոստանջյան (video) Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն այս իմպիչմենտով ուժեղացնում են Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Իմ ինքնասիրությունից ցածր է, որ պետք է հիմա անդրադառնամ Աննայի նման «ոջիլին»․ Արմինե Ադիբեկյան (video) Սպասելու ենք 107 պատգամավոների անհատական պատասխանին․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Андраник Мигранян։ Есть два механизма привлечения к ответственности Пашиняна и Алиева (video) «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Մեծ Բրիտանիան նախապատրաստում է Աննա Հակոբյանին․․․ Հայկ Նահապետյան (video) Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am