Ավետիսյանների սպանության գործով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները երկրորդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս դիմումով դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց հիման վրա դիմումատուները զրկվել են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Դիմումն արդեն իսկ ՍԴ-ն վարույթ է ընդունել եւ նշանակել առաջին դատական նիստը, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին: Սույն գործով պատասխանող կողմում դատավարությանը ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովին: Այս մասին մեր զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ-նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցը։ Առաջին դիմումով, որը տուժող կողմի իրավահաջորդները ներկայացրել էին Սահմանադրական դատարան, վիճարկում էր Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որը հնարավորություն չէր ընձեռում կողմին բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը, որը վերաբերում էր քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելուն: ՍԴ-ն վարույթ էր ընդունել նշված դիմումը, այնուհետեւ կարճել գործի վարույթը: Երեկ մեզ հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ դատարանները փաստարկել են, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս ներկայացնելու ոչ նյութական բնույթի պահանջ: Այսինքն՝ Քրեական դատավարության շրջանակներում հնարավոր է ներկայացնել բացառապես նյութական բնույթի պահանջ, այլ ոչ՝ ոչ նյութականի: Սա է հիմնական խնդիրը, որը տվյալ դեպքում առաջացել էր գործի քննության ընթացքում, երբ դիմումատուները զրկվել էին ոչ նյութական բնույթի պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Տվյալ դեպքում ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանալու այն հարցադրումը, թե արդյո՞ք անձը քրեական դատավարության շրջանակներում հնարավորություն ունի՞ ներկայացնելու ոչ նյութական վնասի հատուցման պահանջ թե՞ ոչ: Հիմնական հարցը դրանում է»,- ասաց փաստաբանը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթր այսօրվա համարում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am