Forbes-ը՝ Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցների մասին

Հեղինակավոր Forbes հանդեսը ծավալուն հոդված է հրապարակել Kerbedanz բրենդի մասին, որը զբաղվում է թանկարժեք ժամացույցների արտադրությամբ և վաճառքով։ Ամսագիրը Kerbedanz-ը ներկայացրել է որպես շվեյցարական ընկերություն, ինչը հասկանալի է, քանի որ ընկերությունը հիմնված է Շվեյցարիայում։ Սակայն գաղտնիք չէ, որ Kerbedanz-ը ասոցացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ և արտահայտում է նրա ազգանունը։ Հրապարակման առիթը եղել է Նյու Յորքի Opera Gallery-ում կազմակերված միջոցառումը, որի ժամանակ Kerbedanz-ի մարքեթինգի գծով տնօրեն Գալուստ Զորիկը ցուցադրել է իրենց նորույթներից մի քանիսը։ Forbes-ը գրում է, որ 2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ տղամարդու և կանանց ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով (մի քանի մլն դոլար)։ Kerbedanz-ը մասնագիտանում է ժամացույցների արտաքին տեսքի վրա, դիզայնն արվում է մշակութային, էթնիկական և պատմական մոտիվներով։  Գալուստ Զորիկը Forbes-ի հետ զրույցում ասել է, որ իրենց յուրաքանչյուր ժամացույց «կատարյալ միկրոմեխանիկական արտահայտչամիջոց է»։ «Ժամացույցը սեփական աչքով տեսնելուց հետո դժվար է չհամաձայնել այս պնդման հետ», – գրում է Forbes-ը։ Մեխանիզմների մեծ մասը գնվում է և մշակվում՝ ժամացույցի կորպուսին և դիզայնին համապատասխանեցնելու նպատակով։ Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ մեխանիզմները հնացած են կամ պարզունակ։ Որոշ մեխանիզմներ (այդ թվում՝ սեփական) ծայրահեղ բարդ են և նորարարական։ Opera Gallery-ում ներկայացված նոր ժամացույցներից է “Tribute to the United States of America”-ն, որին ուշադրություն է դարձրել Forbes-ը։ Զորիկի խոսքերով, այն պատրաստվել է ի պատիվ «ազատ ձեռներության երկրի»։ Forbes-ի գնահատամամբ, այդ ժամացույցը արվեստի և ժամագործի վարպետության կատարյալ նմուշ է։ Ժամացույցի դիմերեսը պատկերված է գլոբուսի տեսքով, որի կենտրոնում դեղին ոսկուց պատրաստված ԱՄՆ-ն է, իսկ 12-ի տեղում՝ արծիվ (նույնպես դեղին ոսկուց)։ Թվերի փոխարեն հորիզոնի կողմերն են (տես գլխավոր նկարը)։ Դիմերեսի արտաքին մասը պատրաստված է 18 կարատ սպիտակ ոսկուց, որի վրա փորագրված են ԱՄՆ 4 նախագահների անունները՝ Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն, Թեոդոր Ռուզվելտ և Աբրահամ Լինքոլն։ Դա պատահական չէ, որովհետև ետևի մասում փորագրված է այդ 4 նախագահների ժայռապատկերը Ռաշմորում (ԱՄՆ, Հարավային Դակոտա)։ Ժամացույցը հագեցած է Caliber KRB-03 ավտոմատ մեխանիզմով։ Թողարկման քանակը սահմանափակ է՝ ընդամենը 50 հատ (ԱՄՆ նահանգների թվով)։. Kerbedanz-3 Forbes-ի աչքից չի վրիպել նաև “Maximus” կոչվող ժամացույցը, որը ամենամեծ տուրբիլյոն մեխանիզմն ունեցող ձեռքի ժամացույցն է։ Մեխանիզմը բաղկացած է 415 կոմպոնենտներից։ Տուրբիլյոնի «վանդակը» պատրաստված է տիտանից և բաղկացած է 73 կոմպոնենտներից՝ կշռելով ընդամենը 1.35 գրամ։  “Maximus”-ը թողարկվել է 99 օրինակով։ Kerbedanz-4 b4b.am

դիտվել է 1589 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am