Ապրիլի 16-ին տեղի Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը
Գյումրիում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց նորընտիր ավագանու անդամներին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Ինքնաբացարկի դիմում նորկայացրել էր նաև «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը:
Այնուհետև հանձնաժողովը մանդատներ է հանձնել ընտրություններում բավարար ձայներ ստացած ուժերի ներկայացուցիչներին։
Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 14 մանդատ, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից մանդատներ ստացել հետևյալ անդամները.
1. Մինասյան Սարիկ - Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2. Մկրտչյան Վահագն - Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
3. Բարսեղյան Էմմա - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
4. Անանյան Լեվոն - ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
5. Արամյան Շավարշ - ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
6. Հարությունյան Քնարիկ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
7. Մանուկյան Հովհաննես - ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
8. Բաղդասարյան Էդգար - «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
9. Հայրապետյան Գալյա - ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
10. Հակոբյան Անդրանիկ - չի աշխատում
11. Բեգզադյան Նարեկ - Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
12. Բեյբուտյան Աստղիկ - «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
13. Դավթյան Վահան - «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
14. Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ
1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում
2. Առաքելյան Ավետիս - Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
3. Անանյան Լուսինե - չի աշխատում
4. Ղուկասյան Գևորգ - Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
5. Սահակյան Սեդրակ - չի աշխատում
6. Մեսրոպյան Նարինե - չի աշխատում
7. Հարությունյան Արտակ -չի աշխատում
8. Լալազարյան Կարինե- չի աշխատում
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ
1. Սիմոնյան Կարեն - Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն
2. Մուրադյան Աննա - չի աշխատում
«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ
1. Ադամյան Սվետլանա - ԱՁ-ի տնօրեն
2. Գևորգյան Հովհաննես - չի աշխատում
3. Գասպարյան Լիզա - Մարտուն Գրիգորյանի օգնական
4. Գրիգորյան Կարեն - Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ
5. Բադալյան Կարեն - չի աշխատում:
6. Եդիգարյան Վարդան - «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ
1. Մխիթարյան Ռուբեն Դավթի - պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
2. Կիրակոսյան Վահե Սամվելի - «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:
3. Մոսոյան Սուսաննա - «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:
Նշենք, որ ապրիլի 16-ին տեղի կունենա ավագանու առաջին նիստը, որը վարելու է տարիքով ամենատարեց ավագանու անդամը՝ Վարդան Ղուկասյանը։