Երևանում «MAN» մակնիշի ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին:
Ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիկ Դանիելյանը/ՀՀԿ/
Ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Ապրիլի 30-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը