Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները:
Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ:
Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել: Հարձակվողները, սակայն դեռևս ձերբակալված չեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը