Ինչո՞ւ է Ավանեսյանը ձգձգում Զեյնալյանի նշանակումը. Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջւում գրում է․

 ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն ազատվեց պաշտոնից։ Հասկանալի է, որ Արման Հովակիմյանի ազատման որոշումը կայացվել է ոչ թե Առողջապահության նախարարությունում, այլ Կառավարությունում։

Օրեր առաջ Անահիտ Ավանեսյանը վստահությամբ հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածուն Նարեկ Զեյնալյանն է : Սակայն արդեն երկրորդ շաբաթն է սույն տիկինը տնօրեն չի նշանակում։

 Ըստ Առողջապահության նախարարության մեր հավաստի աղբյուրների Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի նշանակած միակ տնօրենն է, որի հետ Ավանեսյանը դեռևս 2023 թվականին օրենսդրությամբ սահմանված առավելագույն՝ երեք տարի ժամկետով երկարացրել էր աշխատանքային պայմանագիրը։

Ու թեև վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Ավանեսյանը երկու խոշորագույն բժշկական կենտրոնների տնօրենների անսպասելի ազատումները համարում էր բնականոն գործընթաց և իբր նոր փուլի մեկնարկ, այնուամենայնիվ նախարարությունում վստահ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի ազատումը, մեղմ ասած, Ավանեսյանի սրտով չի եղել։

Ըստ մեր աղբյուրների՝ այն պահից, երբ հայտնի է դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Արման Հովակիմյանի փոխարեն պետք է Նարեկ Զեյնալյանը նշանակվի, նախարարը հապճեպ նոր հաստիքացուցակ է հաստատել:

Այնուհետև նախարարությունից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժ/պ -ից պահանջել են, նախքան Զեյնալյանի նշանակումը, նոր հաստատված հաստիքացուցակով կենտրոնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել Արման Հովակիմյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ գնումների համակարգող Երանուհի Սարգսյանին:

Տնօրենի պաշտոնակատար Մանուկյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե կենտրոնի վաստակաշատ բժիշկները դեմ են այդ նշանակմանը։ Նա հայտարարել է նաև, որ ինքը ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է և որևէ նշանակում չի կատարելու՝ պահելով իրեն արժանապատիվ մենեջերի և բժշկի նման։

Ուրբաթ առավոտյան նախարարը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կրքերը հանդարտեցնելու, կենտրոնի անձնակազմին իբր «ենթարկեցնելու» և Երանուհի Սարգսյանին աշխատակազմի ղեկավար կարգելու նպատակով։

Ըստ տեղեկությունների անձնակազմն Ավանեսյանի պահանջները ընդունել է սվիններով, արտահայտվել են բոլորը և ուղիղ ցույց տվել, որ չեն պատրաստվում ենթարկվել:

Նախարարը վատ ընդունելության արժանանալուց հետո, կենտրոնից հեռացել է նեղսրտած, անորաշ։

Հ.Գ. Նարեկ Զեյնալյանի նշանակումը ձգձգվում է նախարարին և Արման Հովակիմյանին խիստ անհրաժեշտ հաստիքային փոփոխություններ իրականացնելու միջոցով հետագայում նորանշանակ տնօրենին մեկուսացնելու և վարչական լծակներից զրկելու նպատակով։
Նիկոլ Փաշինյան առողջապահության ոլորտի ձեր ընտրած կառավարիչները ոչ թե «նույն դասարանում են մնացել», այլ չեն էլ ընդունվել որևէ դասարան:

ՀՀ առողջապահության նախարարություն ձեր մտքի թռիչքը մինչև «աշխատակազմի ղեկավար»-ն է, դուք այլ պաշտոնի անուն չգիտե՞ք

Հարգանքներիս հավաստիքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արժանապատիվ բժիշկներին»:

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site Նոր ցուցում չկա. Պեսկով Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ Ես ՌԴ նախագահին պատմել եմ. Արաղչի Ռուբիոն Լավրովին է փոխանցել Ռուսաստանը պահանջում է Ռուսաստանը լո՞ւրջ է տրամադրված Թալիբները հույս ունեն Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերություններ զարգացնել Թրամփը ակնկալում է, որ այս շաբաթ Ռուսաստանից պատասխան կստանա Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի փակ հանդիպում է խնդրել ԵՄ-ը հետաձգել է ռուսական գազի արգելքը. Reuters Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Տիրան Խաչատրյանի գործը վկաների հարցաքննության փուլում է. նրանց թվում է Օնիկ Գասպարյանը ՌԴ-ն «Թալիբան»-ը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Նոր ցուցում չկա. Պեսկովը՝ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելու մորատորիումի մասին Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ Հզոր մագնիսական փոթորիկն ավարտվեց Երկրի վրա ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև. ամերիկացի պաշտոնյա Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am