Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում

Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:

Ավելի ուշ ուշադրություն դարձրեցինք, որ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից ՝ Գյանջա (Գանձակ) և ավելի հարավ ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։

Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգով` Aerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում:

Sputnik Արմենիան Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղավիացիայից հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել Որոշել են մարզեր գնալ Ամեն ինչից հուզվում են Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site Նոր ցուցում չկա. Պեսկով Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ Ես ՌԴ նախագահին պատմել եմ. Արաղչի Ռուբիոն Լավրովին է փոխանցել Ռուսաստանը պահանջում է Ռուսաստանը լո՞ւրջ է տրամադրված Թալիբները հույս ունեն Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերություններ զարգացնել Թրամփը ակնկալում է, որ այս շաբաթ Ռուսաստանից պատասխան կստանա Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի փակ հանդիպում է խնդրել ԵՄ-ը հետաձգել է ռուսական գազի արգելքը. Reuters Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am