Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին

Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Բանն այն է, որ այդ հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը, որը նախատեսված էր կանաչապատման համար։ Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ է տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե է տրամադրել, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել է որպես առանձին գույքային միավոր։

 

Փոոցը փակած բնակիչները ներողություն են խնդրումհամաքաղաքացիներից պատճառած անհարմարության համար։

«Սակայն ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք հարգում ենք համակեցության կանոնները և այսօրվա և գուցե առաջիկա մի քանի օրերի ճանապարհներիի փակումը հարկադրված քայլ է, որին մենք եկել ենք այլ՝ օրենսդրական, բանակցային, քաղաքաքացիական բողոքի բոլոր առկա գործիքակազմերը սպառելուց հետո։ Մենք, ցանկանում ենք, որ մեր երեխաները ապրեն արդար, մաքուր և ապահով միջավայրում, որտեղ հարգվում է քաղաքացիների սեփականության իրավունքը և տեղ չունի կոռուպցիան, անարդարությունը, զոռբայությունն ու անտարբերությունը»,-նշում են ակցիայի մասնակիցներն ու կոչ են անում նաև իրենց իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին նույնպես համախմբվել և պայքարել այս արատավոր երևույթների դեմ։

 

Դիմելով իշխանություններին նրանք նշում են. «Մեր օրինակը տեսնելով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի կարող հավատալ, որ այս պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու համար, և լավագույն կյանքը հնարավոր է միայն հենց այս պետության մեջ:

Տպավորություն է, որ նույն տեսլականի՝ հարստացիր և հարստացրու գաղափարի միակ շահառուն անպատասխանատու բիզնեսն ու պետական համակարգն են, հերոսը միայն հարկ վճարող քաղաքացիներն են, իսկ միլիարդների հասնող հարկերից չարամտորեն խուսափող կառուցապատողներին պետությունը չի տեսնում»։

 

 

Բողոքի մասնակիցները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից մասնավորապես պահանջում են.

 

Նախագծային փաստաթղթերով հաստատված և իրենց գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում
այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,
բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,
3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,
հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Լավրովը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության կարողությունների հզորացման քայլերը Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։ Արցախցին չլքեց իր հողը, նրան լքեցին. Հակոբ Հակոբյան Գերմանիայի թուրքերը ինչո՞ւ չեն ցանկանում Թուրքիայի քաղաքացիություն ստանալ «Երկրի հակառակ կողմը 2»․ պատմություն 4 մլրդ դոլարի ստացման ու Արցախի հանձնման մասին. 168.am Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն Գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իշխանության hակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է․ Տիգրան Աբրահամյան Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Վնասվել են տներ, ավտոմեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվը Դատապարտում ենք Սուքիասյանի՝ արցախցիների նկատմամբ ատելության, ատելության, ներազգային պառակտման քայլը Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել Որոշել են մարզեր գնալ Ամեն ինչից հուզվում են Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site Նոր ցուցում չկա. Պեսկով Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ Ես ՌԴ նախագահին պատմել եմ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am