«Նովոստի-Գրուզիան» հայտնում է,որ Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում, որտեղ ժամեր առաջ հրդեհ էր բռնկվել, ավարտվել է մարդկանց տարհանումը։ Հրդեհի բոլոր օջախները մարվել են։ Ներկայումս փրկարարները զննում են բոլոր համարները՝ պարզելու, արդյոք այլ մարդիկ կան ներսում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն։ Նախնական տվյալներով, հրդեհի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 15 մարդ:
Տուրմանիձեի խոսքով, իրենք լրացուցիչ ուժեր են կանչել, քանի որ ծխահարումը տարածվել էր բոլոր հարկերով։ Հրդեհաշիջման աշխատանքներին հարյուր հրշեջներ են մասնակցել։
Նշենք, որ հյուրանոցում գտնվել են «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցները, նրանք չեն տուժել։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը