Աշխատաշուկայի կրճատում, պետբյուջեի սահմանափակում. ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․

«Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանի իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը նվազել է և դարձել բացասական՝ կազմելով -285.6 մլն ԱՄՆ դոլար (113.3 մլրդ դրամ)՝ համեմատած 2023 թ. դրական 479.3 մլն ԱՄՆ դոլարի (194.3 մլրդ դրամ) հետ։ Տարեկան կտրվածքով սա ավելի քան 2.6 անգամի նվազում է։ Դա վկայում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության պակասի մասին։

Այս բացասական միտումը հատկապես նկատելի է ուղղակի օտարերկրյա ներդրումների գծով, որոնց զուտ հոսքը 2024-ին կազմել է -112.9 մլն ԱՄՆ դոլար (44.8 մլրդ դրամ)՝ նվազելով 2.2 անգամ՝ նախորդ տարվա 624.1 մլն ԱՄն դոլարից (253 մլրդ դրամ)։

Հիմնական ներդրումային գործընկերներից՝ Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ստացվող հոսքերի կտրուկ անկումը դարձել է այս բացասական դինամիկայի գլխավոր գործոնը։ Մասնավորապես, Ռուսաստանից ընդհանուր ներդրումների զուտ հոսքը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է նվազել՝ 2024 թ.-ին հասնելով -156.3 մլն ԱՄՆ դոլարի (62 մլրդ դրամ)։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ռուսական ուղղակի օտարերրկրյա ներդրումների զուտ հոսքը ևս դարձել է բացասական՝ կազմելով -215.1 մլն ԱՄՆ դոլար (85.2 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4.8 անգամ։


Ավելին, ԱՄԷ-ից ստացվող ընդհանուր ներդրումների զուտ հոսքը գրեթե զրոյացել է՝ 257.6 մլն ԱՄՆ դոլարից (104.3 մլրդ դրամ) նվազելով մինչև -23.5 հազար ԱՄՆ դոլար (9.3 մլն դրամ)։ Նմանատիպ իրավիճակ է նաև ուղղակի ներդրումների մասով՝ 248.9 մլն ԱՄՆ դոլարից (100.8 մլրդ դրամ) մինչև -23.4 մլն ԱՄՆ դոլար (9.3 մլրդ դրամ)։

Վերը նշված թվերը և միտումները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չունեն երկարաժամկետ, համակարգված և վստահելի տնտեսական ռազմավարություն, որը թույլ կտար պահպանել և զարգացնել օտարերկրյա կապիտալի ներգրավման գործընթացը։ Ներդրողների համար կարևոր է ոչ միայն հարկային արտոնությունների կամ աշխատուժի ծախսերի գործոնը, այլ նաև կայուն և կանխատեսելի տնտեսական ու քաղաքական միջավայրը, որն այսօր, դատելով ներդրումային դինամիկայից, ՀՀ-ում առնվազն լավ վիճակում չէ։

Այս ամենը հղի է լուրջ մակրոտնտեսական հետևանքներով՝ ներդրումային ճգնաժամ, տնտեսական աճի դանդաղում, աշխատանքի շուկայի կրճատում և պետական բյուջեի սահմանափակումներ։ Նման միտումների խորացման դեպքում առաջիկա տարիներին Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանի ներդրումային քարտեզից»։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
«Էշի առկայության հարցում ընդդիմության դաշտում կա բացարձակ կոնսենսուս» Գնացեք, ձեր շարքերում էդ օլիգարխին գտեք․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) «Ք*ք ա կերել»․ Արցախցի ակտիվիստի լկտի պահվածքը (video) Արա՛, հեռու գնացեք․․․ Խաչատուր Սուքիասյանը չի կարողանում հանգստանալ (video) Էդ ո՞նց եք խոսում, ի՞նչ արտահայտություններ եք ձեզ թույլ տալիս․ Լիլիթ Գալստյան (video) Շահրամանյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել Արցախի ներկայացուցչություն (video) Ստեղից կորե՛ք, կեղտոտ լրատվականներ, ս*կաների հետևից եք ընկել․ Բաբայանի ու Նիկոլի աջակիցներ (video) «Մի՛ խփեք»․․․ Խաչատուր Սուքիասյանի գոռգոռոցն ԱԺ-ում (video) Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե» #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 4-րդ ականը դրեց․ Էրդողանը հետևում է․ Արամ Սարգսյան (video) «Հեռացեք ստեղից, հեռու գնացեք». ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը բորբոքված է, քիչ էր մնում հարվածեր լրագրողին ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականներին Սիրիայից. NYT Հերոսի մայրիկի պատասխանը Խաչատուր Սուքիասյանի սկանդալային հայտատարությանը (video) Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով «Արա՛, քո սաղ ախռանայով, թայֆով գնայիր կռվեիր»․․․ Տիգրան Չոբանյան (video) ՊՎԾ-ի միջոցով մահակ եք դնում համայնքների և համայնքի ղեկավարների վրա․ ընդդիմադիր (video) ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Խոշոր վթար, «BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում, վիրավnրներ կան Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը ժամանել է Թեհրան և Խամենեիին հանձնել թագավորի նամակը ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան Եթե ուժ կիրառեն, կտեսնեն՝ ինչ կլինի․․․ արցախցի (video) ԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է ոչնչացրել, կան բազմաթիվ զոհեր. հութիները պատասխան են խոստացել Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am