Թուրքական ընդդիմությունը ավելի քան 10 մլն ստորագրություն է հավաքել
Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է, որ հավաքել է ավելի քան 10 միլիոն ստորագրություն՝ ի պաշտպանություն արտահերթ նախագահական ընտրությունների և բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը՝ Սամսուն նահանգում տեղի ունեցած հանրահավաքում, հայտնում է Halk TV-ն։
Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։