Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում մասնակցել է պանելային քննարկման:

Քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բարձրաձայնել է ՀՀ Սահմանադրության հետ կապված իրենց «պահանջները» և հայտնել, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, սակայն հայկական կողմը դրան պատշաճ չի արձագանքում:

Ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասն և սպառիչ պատասխան է տվել՝ նշելով.

«Նախարար Բայրամովը խոսեց շատ կոնկրետ պայմանների կամ նախապայմանների մասին: Գիտեք, Մինսկի ձևաչափի մասին է խոսքը: Մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ սկսել և նախաձեռնել Մինսկի ձևաչափի կառույցների լուծարման գործընթացը: Այդ կառույցները կարողեն լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա: Ուստի սա բավական հետաքրքիր հարց է. ունե՞նք արդյոք այսօր հակամարտություն, թե՞ ոչ: Գետնի վրա, փաստացի, հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված և վավերացված համաձայնագիր:

Այսպիսով, մենք կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց լուծումը մեզ համար, առնվազն մեզ համար, ակնհայտ է:

Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնենք այս հակամարտությանը, լուծարել այդ կառույցները հենց նույն օրը, եթե ցանկանում եք նույն պահին, կամ, չգիտեմ, տաս րոպե անց, կամ մի փաստաթղթից հետո մյուսը ստորագրվի: Ես նույնիսկ չեմ ասում, թե որ փաստաթուղթը պետք է առաջինը ստորագրվի:

Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եկե՛ք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը՝ լուծարման վերաբերյալ: Եկե՛ք ստեղծենք երկկողմ հանձնաժողով, որի մասին ես հենց նոր խոսում էի, և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը»:

Նախարարը, հիշեցնենք, պատասխանել է ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Բայրամովի հնչեցրած դիտարկումներին ևս:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ Հենց հիմա կոպիտ խախտումներ եք իրականացնում․ Արթուր Խաչատրյան (video) Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացnւմ է. ԵԽ պատգամավոր Ընդդիմադիր համայնքի ղեկավարների դեմ անմիջապես հրամանը կլինի. Գառնիկ Դանիելյան (video) ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում իջեցնե՞լ նշաձողը. Սուրեն Սուրենյանց Արմավիրում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է ՊՎԾ-ին էս ի՞նչ իրավունք եք տալիս, էս ու՞ր եք մխրճում․ Արծվիկ Մինասյան (video) Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո Բարոյական օրենքներից զրկված մեկն ասում է` արցախցիները թող մնային, կռվեին, թե չէ մի 10 հոգի են զոհվել. Արշավիր Ղարամյան #ՀԻՄԱ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ․․․ Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ երիտասարդները պարալիզացրել երթևեկությունը (video) Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծիքի, փողերի լվացման համար «Ադրբեջանցի հերոսը» (video) Լավրովը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության կարողությունների հզորացման քայլերը Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։ Արցախցին չլքեց իր հողը, նրան լքեցին. Հակոբ Հակոբյան Գերմանիայի թուրքերը ինչո՞ւ չեն ցանկանում Թուրքիայի քաղաքացիություն ստանալ «Երկրի հակառակ կողմը 2»․ պատմություն 4 մլրդ դոլարի ստացման ու Արցախի հանձնման մասին. 168.am Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն Գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իշխանության hակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է․ Տիգրան Աբրահամյան Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Վնասվել են տներ, ավտոմեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am