Կարող է դոլարի «обвал» լինի, արթնանանք, տեսնենք՝ 1 դոլարն արժե 100 դրամ. դա աղետ կլինի մեր տնտեսության համար. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն էր։

Վերջինս անդրադարձավ նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմին, մաքսային տարիֆների բարձրացմանը ու դրա ազդեցությանը մեր տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա:

«Թրամփը խոսում է ԱՄՆ-ի ռեինդուստրիալիզացիայի մասին։ Սա քայլ է դեպի հետ։ ԱՄՆ-ը ծանր մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրների դեմ, և նրան պատասխանել է միայն Չինաստանը։ Հավանաբար չինական ղեկավարությունը մտածում է՝ ավելի լավ է հիմիկվանից նոր շուկաներ գտնեն։ Չինաստանը կարող է նաև սանկցիաներ դնել ամերիկյան ծառայությունների դեմ․ դա հզոր հարված կլինի… Իսկ ԱՄՆ-ը հաշվարկե՞լ է՝ բա որ Չինաստանը սկսի վաճառել ամերիկյան պա՞րտքը, ամերիկյան արժեթղթերը՝ 3-րդ երկրների, երկրորդական շուկայում… պատկերացնո՞ւմ են՝ ինչ կլինի… Այդ դեպքում կլինի դոլարի փլուզում, ինչն աղետալի կլինի ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Տնտեսագետը նկատեց՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն արդեն սկսված է։ Նրա խոսքով՝ ամերիկացի տնտեսագետները պետք է արտահայտվեն, լռելը ելք չէ այս իրավիճակում, քանի որ Թրամփի այս որոշումից կտուժի ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ամերիկան։

Մեկուկես ամսվա ընթացքում՝ երկու հանդիպում․ ի՞նչ են քննարկում Ալիևն ու Էրդողանը
«Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացմամբ առաջացած այս իրավիճակը նախ կթուլացնի մեր տարածաշրջանի երկրներին, առաջին հերթին՝ Թուրքիային։ Ռուսաստանը ճեղքեր կգտնի ու դուրս կգա տնտեսական շրջափակումից։ Թուրքիայի համար միշտ հեշտ է եղել, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ն միասին են օգնել իրեն, հիմա այդ վիճակը չէ։ Հայաստանը միանշանակ տուժելու է։ Ոսկի չկա, իսկ մեր շուկան սովոր չէ եվրոյի հետ աշխատել։ Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) իրավիճակին համարժեք չի գործում։ Մի՛ նայեք, որ ԿԲ նախագահն ասում է՝ Հարվարդ եմ ավարտել, ընդամենը կուրսեր է ավարտել։ Այս իրավիճակից շահած դուրս կգան, կրկնում եմ, Ռուսաստանն ու Իրանը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա նաև նշեց, որ չինացիները միակ ուժն էին, որ կարող էին կառուցել Հյուսիս-Հարավի հյուսիսային հատվածը։ Դա այլևս չի կառուցվի։

«Սրանք խոչընդոտներ են ստեղծում չինացիների կողմից առաջարկվող բոլոր նախագծերի համար: Արդյունքում՝ մենք զրկվում ենք ճանապարհից, իսկ Իրանի հետ մենք նորմալ ճանապարհ չունենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

168.am

դիտվել է 664 անգամ
Լրահոս
Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Երեսփոխան Գռզոն կրկին ստում է. 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհվածների 1/4 արցախցի է Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Զախարովան Զելենսկուն «արյունոտ ծաղրածու» է անվանել Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է սկսվում Ողբերգական դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել է մաhացած կին Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը․ Հովհաննես Խուդոյան Անդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել Շահրամանյան Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ Գյումրիում պարտվելը ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստ, 44 օրյա պատերազմը․ Արծվիկ Մինասյան (video) Փաշինյանի գրածները 18++ ա, 18+ չի, չկարդամ, երեխեքը չլսեն․ Արթուր Խաչատրյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը «կատաղել Է» Գյումրու ՔՊ-ականների վրա (video) Անդրանիկ Քոչարյանն անձամբ է ինձանից ներողություն խնդրել․ Սամվել Շահրամանյան (video) Բա խի՞ չեք ասում, որ Վարդենիսում մարդը գույքահարկի 200 դրամի փոխարեն 5000 է վճարելու․ Արման Ղազարյան (video) Սամվել Բաբայան, դե վազիր, գործ տուր․․․ ի՞նչ հրահանգներով ես Նիկոլի անունից գնացել ադրբեջանցիների մոտ (video) Սա ուղղակի արդեն լացելուա․ Արթուր Խաչատրյան (video) Արցախցիները ինչո՞վ ապրեն, արտագաղթե՞ն․ քննարկման մասնակից (video) Խոսել եմ Սամվել Բաբայանի հետ․ Շահրամանյանը՝ Սամվել Բաբայանի՝ նախագահ դառնալու մտքերի մասին (video) #ՀԻՄԱ․ Էս ատելության պատասխանը ստանալու եք, տոտալ մերժվելու եք․ Մեսրոպ Առաքելյան (video) Ներողություն եք խնդրելու․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ական Արմեն Եղոյանին (video) «Վահագն Ալեքսանյա՛ն, մամայիդ կիսաշրջազգեստ կհագցնես ու կուղարկես Գյումրի»․ Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am