Առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա. Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության, շփումների մաս է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում:

Այս համաժողովի շրջանակում Դուք հանդիպեցիք նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին: Պե՞տք է ակնկալել արդյոք տեղաշարժ հայ-թուրքական գործընթացում` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առումով նաև:

– Կարող եմ ասել, որ իրականում այստեղ ավելի լայն ըմբռնում կա: Ես ներկայացնեմ իրականությունը, դատողություն ինքներդ արեք` առաջընթաց կա, թե չկա: Մենք ունենք որոշ համաձայնություններ, որոնք արդեն իսկ իրականացվել են: Կան համաձայնություններ, որ դեռ չեն իրականացվել: Օրինակ` մենք օդային տարածքի օգտագործման հարցը, գոնե այս պահին, ըստ էության, համարել ենք լուծված: Մենք համատեղ դիտարկել ենք Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը: Հայկական կողմը նաև աշխատանքներ է իրականացրել այնտեղ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Մենք համատեղ աշխատանքներ ենք տարել, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի և գնահատման առումով: Մենք որոշում ունենք, և ընդամենը օրեր առաջ տարբեր գերատեսչություններից մասնագետներ են հանդիպել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում և այլն: Այսինքն` մենք կարող ենք ասել, որ որոշակի բաներ տեղի են ունենում: Միևնույն ժամանակ, գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն: Սա իրականացված չէ: Բայց սա գործընթաց է, որոշակի բաներ արագ են առաջ գնում, որոշակի բաներ՝ դանդաղ: Բայց կարող եմ ասել` կա ընդհանուր պատկերացում, որ երկխոսությունը հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման և սահմանի բացման մասին է:

Ավելին, երկուստեք տեսնում ենք հնարավորություն ոչ միայն մինիմալ հարաբերությունների հաստատման, այլև շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման առումով: Նաև նշեմ, որ միջազգային քաղաքականության որոշ հարցերում մեր դիրքորոշումներն ամենևին այդքան հեռու չեն իրարից, քան կարող է թվալ: Ընդհակառակը, երբեմն բավական մոտ են: Այնպես որ, համագործակցության հնարավորություններ կան: Նորից նշեմ, որ մենք չենք խոսում մինիմալ հարաբերությունների հաստատման և փոխհանդուրժողականության մասին: Կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ:

– Նշեցիք, միջազգային որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն այդքան էլ հեռու չեն միմյանցից: Դրանք հատկապես ո՞ր հարցերն են:

– Առանձին հարցերի դեպքում այդպես է: Օրինակ`մերձավորարևելյան քաղաքականության օրակարգի որոշ հարցերի շուրջ:

– Թուրքիայի հետ բանակցություններում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման արծարծվո՞ւմ է: Անկարան ինչպե՞ս է վերաբերում այդ հարցի լուծմանը, թե՞ Թուրքիայի հետ քննարկումներում այդ թեման բացակայում է:

– Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության, շփումների մաս է: Կարող եմ ասել, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության համատեքստում պայամանավորվածությունների կատարման տեմպի առումով թուրքական կողմը որոշակի սահմանափակումներ է ենթադրում` պայմանավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Մեր մոտեցումն իրականում այլ է: Կարծում ենք, որ առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա: Ինչևէ, խնդիրը կա, ընկալումների որոշակի տարբերություն կա, բայց տեսնում ենք պատրաստակամություն օգտակար, բարենպաստ ազդեցություն ունենալու:

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է Ուկրաինայի օգտին Լարված իրավիճակ` Արցախի ներկայացուցչության մոտ Սա է որակով աշխատանքը. Արթուր Չախոյանը` քաղաքապետարանին Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանին Եվրամիության «այլասերման» պատճառը Սամվել Շահրամանյանի կոնկրետ խոսքը․ նա հանդիպեց ակցիա իրականացնողների հետ (video) Անիմաստ է նրանց փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Հարգելի բժիշկներ, դուք ստիպված եք լինելու վերցնելու ոստիկանությունից դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք. Անուշ Պողոսյան Նրանց քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման ու պատերազմի էջն է․ Հենրիխ Դանիելյան ԱՄՆ վերջնագիր է ներկայացրել Եվրոպայի՞ն. քաղաքական վերլուծաբան Պահանջում ենք Կամո Վարդանյանից հանդես գալ 2023-ի մարտական գործողությունների մասին հայտարարությամբ #ՀԻՄԱ․ Լա՛վ լսեք՝ Փաշինյանի իշխանազրկումը լինելու է հենց այդտեղ․ Վահագն Չախալյան (video) Արցախցիների չկռվելու մասին խոսքերը վիրավորում են մեր որդիների լուսավոր հիշատակը․ հերոսի մայրը՝ ՔՊ–ականներին Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ (video) #ՀԻՄԱ․ Վրանը չե՛նք հանելու․ Արցախցիները Ազատության հրապարակում հանրային քննարկում են կազմակերպել (video) #ՀԻՄԱ․ «Էս ուռոդը» գիտե՞ք՝ ինչ է անելու, երբ Ադրբեջանը հարձակվի․․․ Տիգրան Չոբանյան (video) Բացե՛ք էս դուռը, ոտերս կուտեք՝ դեմս դուռ կփակեք․ Սամվել Բաբայանի կողմնակցի պահվածքը (video) «Էշի առկայության հարցում ընդդիմության դաշտում կա բացարձակ կոնսենսուս» Գնացեք, ձեր շարքերում էդ օլիգարխին գտեք․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) «Ք*ք ա կերել»․ Արցախցի ակտիվիստի լկտի պահվածքը (video) Արա՛, հեռու գնացեք․․․ Խաչատուր Սուքիասյանը չի կարողանում հանգստանալ (video) Էդ ո՞նց եք խոսում, ի՞նչ արտահայտություններ եք ձեզ թույլ տալիս․ Լիլիթ Գալստյան (video) Շահրամանյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել Արցախի ներկայացուցչություն (video) Ստեղից կորե՛ք, կեղտոտ լրատվականներ, ս*կաների հետևից եք ընկել․ Բաբայանի ու Նիկոլի աջակիցներ (video) «Մի՛ խփեք»․․․ Խաչատուր Սուքիասյանի գոռգոռոցն ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am