Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են խաղաղության պայմանագիրը
Անթալիայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին նախարարը հայտնել է X-ի իր էջում:
«Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը։