«Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները երեկ Բրյուսելում նախ ընդունեցին համատեղ հռչակագիր: Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Քաղաքագեռ Լեւոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է ուշադրություն դարձնել այլ հանգամանքի վրա« Ես կարեւոր եմ համարում մշակութային եւ քաղաքակրթական այն հենքը, որի վրա կառուցված է Հայաստանը։ Դա արեւմտյան քաղաքակրթության բաղադրիչ մաս է՝ որպես քրիստոնեական քաղաքակրթություն, որտեղ մենք մուտք ենք ստեղծել։ ԽՍՀՄ-ի տարիներին մեզ հարկադրեցին մեր բնական մշակութային բնօրրանից հեռու մնալ։ Իսկ հիմա վերադարձ է տեղի ունենում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմյան իրավիճակը օբյեկտիվ է։ Այո, մենք ունենք ՌԴ-ի հետ անվտանգության համագործակցության կարիք, իսկ մեր արժեhամակարգը արեւմտյան է, եվրոպական։ Ես խորհուրդ եմ տալիս չկենտրոնանալ նյութականի վրա։ Ժողովուրդների կյանքը մշակույթի ու քաղաքակրթության մեջ է։ Հիմա սա առիթ կտա, որ մենք մշակույթով ու քաղաքակրթությամբ առաջընթաց ունենանք, մերձենանք այն երկրների ու ժողովուրդների հետ, որոնց հետ հազարավոր տարիներ դա կերտել ենք։ Հիմա ինչքանով կօգտվենք՝ բացառապես կախված է մեզանից։ Այս համաձայնագիրը մեզ տալիս է մշակույթի ու քաղաքակրթության վերածննդի լայն հնարավորություն՝ պետք է օգտվենք դրանից։ Նաեւ ուզում եմ նշել, որ կարեւոր է Ռուսաստանի հետ առճակատման ու բախման չգնալը։ Դա խիստ վտանգավոր ու կործանարար է»: Մեր հարցին՝ կարո՞ղ է ենք ասել, որ Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան աշխատանքը ձախողվեց, քաղաքագետը պատասխանեց. «100 տոկոսով։ Ճիշտ է, պաշտպանում էին Միկոյաններին, բայց ժողովրդի վերաբերմունքի մեջ գերեզման դրեցին։ Հայաստանի կործանարարները՝ ռուսների խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին։ Ճիշտ է, ոսկորները մեզ հանգիստ չեն տալիս, բայց շատ լավ է, որ այս համաձայնագիրը ստորագրվեց։ Սա նաեւ յուրօրինակ լյուստրացիա էր։ Մենք տեսանք, թե ով է փրփուրը բերանին պաշտպանում անցյալը, այն անցյալը, որն անգամ ռուսները թաղել են։ Սա էլ լավ բան է՝ չեղավ պետականորեն կազմակերպված լյուստրացիա, բայց հասարակական լյուստրացիա եղավ։ Մանավանդ՝ երիտասարդ, միջին սերնդի համար։ Ստամոքսի վրա գիշեր-ցերեկ մի՛ կենտրոնացեք։ Հիշեք՝ երբ մեր մեծերը թարգմանել են Աստվածաշունչը, հիմնական տեքստը հունական է եղել, կարող էին սակայն ասորականը վերցնել։ Դրանով ցույց տվեցին մեր՝ Արեւմուտք կոչվածի հետ ձուլվածքը, ամբողջականությունը։ Հիմա սա Աստվածաշնչի երկրորդ գալուստ հաշվեք։ Աստվածաշնչյան Հայաստանն իր բնօրրանում է»,- եզրափակեց Շիրինյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am